Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայացք՝ դարի բարձունքից

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, միջազգային մրցանակների դափնեկիր Մարիամ Ասլամազյանը ապրեց ուղից հարյուր գարուն:

1906-2006 թթ., փորագրված է Կոմիտասի անվան զբոսայգու` հայ մեծերի Պանթեոնում հանգչող գեղանկարչուհու տապանաքարին:

Եվ նրան երկարակեցություն պարգեւեց բոլոր բարիքների մայրը՝ աշխատանքը…
Ծնվել է Ալեքսանդրապոլից (Գյումրիից) ոչ այնքան հեռու, Բագրատունիների արքայանիստ Շիրակավանում (նաեւ՝ Երազգավորս), Ախուրյան գետի կանաչավետ, գեղատեսիլ աջափնյակում (այժմ սահմանի թուրքական կողմում է…):

Ջրաղացատեր եւ բազմահմուտ մեխանիկ Արշակ Ասլամազյանի շեն, հյուրասեր օջախում, ինչպես հեքիաթներում, հասակ են առել ընտանիքի յոթ աղջիկն ու միակ որդին, որոնք, բոլորն էլ բարձրագույն կրթություն ստանալով` դարձել են առաջատար մասնագետներ, երկրի ու ժողովրդի համար արժանավոր մարդիկ: Նրանցից Մարիամն ու Երանուհին, հայտնի գեղանկարիչներ դարձան: Վաղուց անտի նրանց շատ ստեղծագործություններ զարդարում են երեւանյան, դրեզդենյան, տրետյակովյան եւ աշխարտի ավելի քան քառասուն թանգարաններ ու պատկերասրահներ: Որպես գեղագետ քույրերի սրտի վաղեմի փափագ՝ նրանք իրենց ստեղծագործությունների մեծագույն մասը՝ շուրջ 660 գեղանկարչական եւ խեցեգործական աշխատանքներ, նվիրաբերեցին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքին, ուր 1987 թվականից գործում է «ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»-ը:

Իր արգասավոր կյանքի 95-րդ տարում, վրձինը գրիչով փոխարինելով, Մարիամ Ասլամազյանը Մոսկվայում, ցավոք սրտի քիչ՝ ընդամենը 500 օրինակով, լույս ընծայեց «ԿՅԱՆՔԻՍ ԴԱՎԹԱՐԸ» ինքնակենսագրական հուշապատումների գիրքը (ի դեպ, մեկն էլ նկարչուհին ջերմ ընծայականով ժամանակին ինձ է նվիրել): Այն, իրավամբ, հայացք է կյանքին՝ դարի բարձունքից…

«Դավթարը» այսօր էլ ընթերցվում է մեծագույն հետաքրքրությամբ, քանզի հուշապատումների գիրքը բովանդակում է 20-րդ դարի պատմական-ճանաչողական, հոգեւոր-մշակութային շատ ուշագրավ նյութեր:

Առանձնապես հարուստ ու գունեղ է հեղինակի բազմաբեղուն, մեկդարյա կյանքի ճանապարհին հանդիպած անվանի մարդկանց «պատկերասրահը»՝ Նիկողայոս Մառ, Նադեժդա Կրուպսկայա, Ակսել Բակունց, Ավետիք Իսահակյան, Մարտիրոս Սարյան, Սերգեյ Մերկուրով, Վերա Մուխինա, Արամ Խաչատրյան, Ինդիրա Գանդի, Վազգեն Վեհափառ… Ճշմարիտ է՝ թեեւ նրանք իրենց հարուստ կենսագրականներով հանրաճանաչ երեւելիներ են, սակայն «Դավթարի» ընթերցողը, հեղինակի ընկալմամբ ու մեկնությամբ, նշանավոր այդ մարդկանց ճանաչում է նորովի:

Մ. Ասլամազյանի «Կյանքիս դավթարը» ռուսերեն հրատարակված գրքից, իմ թարգմանությամբ, ստորեւ ներկայացնում եմ «Թուրքերը Ալեքսանդրապոլում. 1918,1920-1921 թթ.» պատումը: Այստեղ հեղինակը սրտի կսկիծով է վերհիշում հայրենի քաղաքը գրաված բարբարոս զավթիչների հրեշավոր, անմարդկային վայրագությունները, դեպքեր, որոնց ականատեսն է եղել նուրբ, զգայուն հոգի 12-ամյա աղջնակը…

Մեկ հավելում եւս. սույն հրապարակումը, կարծում եմ, ոչ միայն պատմական-ճանաչողական արժեք ունի, այլեւ սթափության եւ զգոնության անուղղակի կոչ է նախեւառաջ հայ ժողովրդի այն հատվածին, որը մեր անցյալի արյունոտ պատմության դասերից դեռեւս ճիշտ հետեւություններ չի արել եւ դեռ հավատում է… «լավ» թուրքին… Նույն Գյումրիում փորձում են փակել ռուսական ռազմաբազան, որի առկայությունը, արդարացի լինենք, հայ-թուրքական սահմանն անխախտ պահելու երաշխիքն է եղել եւ կա…

Մինչդեռ թուրքը միշտ էլ թուրք է… «Ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան» (Հովհ. Թումանյան):

ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թուրքերը Ալեքսանդրապոլում. 1918, 1920-1921 թթ.

ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Իմ հիշելով թուրքերը Ալեքսանդրապոլում եղել են երկու անգամ: Առաջինը 1918 թվականին էր, երբ մենք ընտանյոք տեղափոխվեցինք Թիֆլիս: Երկրորդ անգամը 1920-ին էր, քաղաքի վրա կրկին սեւ ամպեր կուտակվեցին: Թուրքերը Կարսը առնելուց հետո անկասելիորեն շարունակում էին հարձակակումը, իսկ մեր բանակն այնքան արագ էր նահանջում, որ ժողովուրդը տարահանվել, հեռանալ չհասցրեց:

Ուշ աշուն էր, ձյունախառն անձրեւ էր տեղում, ամենուրեք՝ ծնկահաս ցեխ: Փախստականները, գումակը ու նահանջող բանակը իրար էին խառնվել: Սոված ու մրսած մարդիկ անիծելով ու արցունքներով աճապարում էին՝ իրենք էլ չգիտենալով թե ուր…
Հարեւան գյուղերից եկած փախստականներով լիքն էր մեր տունը: Քաղաքի մատույցներում արկեր էին պայթում, այրվում էին պահեստները: Մարդիկ ջարդում-փշրում էին կողպեքները եւ կողոպտում խանութները: Փողոցներում դասալիքների դիակներ էին՝ վրանները փակցված «հայրենիքի դավաճաններ» մակագրությունը:

Հայրս դեռեւս տուն չէր եկել ջրաղացից, իսկ սպասելն այլեւս անհնարին էր: Հորեղբայրս մորաքրոջս ու ավագ քույրերիս հետ վճռեցին հեռանալ քաղաքից, քանզի չէր կարելի դեռատի աղջիկներին թողնել թուրքերին…

Հայրիկին ուշ գիշերով բերեցին տուն՝ քառասուն աստիճան ջերմելիս: Նրան բարեկամներն էին վերցրել կես ճանապարհից: Այսպիսի վիճակում մեր տարհանվելն այլեւս հնարավոր չէր, եւ մենք մնացինք…

Ամբողջ գիշեր մարտեր էին ընթանում եւ առատորեն անձրեւում էր: Լուսադեմին ամեն ինչ մեկեն խաղաղվեց եւ մեռելային անդորրում հեռուներից սկսեցին մեզ հասնել փողային նվագախմբի հնչյունները, թուրքական ազգային օրհներգն էր կատարվում: Շուտով երեւացին նաեւ զորասյուները: Արշավում էր թուրքական հեծելազորը, եւ այդ գազաններից յուրաքանչյուրը թամբերին մի-մի ցից էր ամրացրել, որոնց վրա խրված էին սպանված հայերի կտրված գլուխները… Ամենաահավոր ու նողկալի պատկերը մեծահասակ կնոջ գլուխն էր, որի երկար-ճերմակ վարսերը ծածանվում էին քամուց: Հարբած ասկյարները իրենց հաղթանակն էին տոնում: Դա մի հրեշավոր, սոսկալի տեսարան էր:

Ամուր փակվել էին բոլոր տների դռները: Սակայն, միեւնույն է, թուրքերը խցկվում էին ամենքի տունն էլ, ջարդում, փշրում կամ այրում էին գոց դռները, աղջիկներ էին պահանջում եւ հափշտակում ինչ որ տեսնեին: Սպանում էին ում ասես եւ որտեղ ասես:

Մարտ ամսին մայրիկիս մոտ կծկանքներ սկսվեցին Նա միշտ տանն էր ծննդաբերում՝ երկարատեւ ու տանջագին: Ամբողջ գիշերվա խավարում տառապագին ցավեր քաշեց մայրիկը եւ առավոտյան լույս աշխարհ բերեց Թամարային՝ իմ յոթերորդ քույրիկին: Ինձ ուղարկեցին մեզանից ոչ այնքան հեռու ապրող մորաքրոջը կանչելու: Փողոցի անկյունում երկար հյուսքերով փախչող մի աղջիկ տեսա, որին հետապնդում էր թուրք ասկյարը: Դժբախտը շնչակտուր նետվեց դեպի դարպասը, սակայն նրա երկայն հյուսքերից ամուր բռնեց թուրք ասկյարը եւ քարշ տվեց դեպի իրեն. աղջիկը ճչում էր, աղերսագին օգնություն կանչում, բայց ոչ ոք չհասավ… Նույն պահին հանկարծ ինչ-որ մեկը ինձ ուժով դռնակից ներս՝ անծանոթ տուն տարավ: Պարզվեց՝ որ մերոնցից էր, եւ նա ինձ անվտանգ տեղ թաքցրեց: Ես ընդամենը տասներկու տարեկան էի: Դրանից հետո ինձ այլեւս ոչ մի տեղ չէին թողնում կամ ուղարկում, թեպետեւ ես դեռահաս, նիհարիկ եւ ոչ ուշագրավ աղջնակ էի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն իրանահայ համայնքում

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է Փաշինյանի հերթական գրառմանը: Նշենք, որ Փաշինյանը գրել էր. «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում...

ԿարդալDetails

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական