Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի իշխանությունները 7-րդ երկնքում են, ընդդիմությունը՝ մի հարկ ներքեւ

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում 100.000-ից ավելի մարդ ապրում է կենցաղային տարրական պայմաններից զուրկ։ Աշակերտները  դպրոց չեն գնում, մանկապարտեզներում  երեխաներին կերակրում են դրսում  օջախի վրա եփված ապուրով։ Բնակարաններում ցուրտ է, գազ չկա, հոսանքն էլ օգտագործվում է խնայողաբար։ Հայաստանը մոռացել է Արցախին, միայն որոշ անհատներ են հումանիտար օգնություն հավաքում եւ Արցախ ուղարկում՝ հեղուկ գազի բալոններ, նավթավառներ։ Ինչպես հեքիաթներում է վիշապը նստում աղբյուրի ակունքի վրա ու երկիրը զրկում ջրից, այնպես էլ ադրբեջանցիներն են նստել  գազատարի վրա ու Արցախը զրկել գազից։

Ադրբեջանը մի ձեռքով հումանիտար աղետ է իրականացնում, մյուս ձեռքը պարզում է Հայաստանին՝ իբր խաղաղության համաձայնագիր կնքելու եւ ձեռքսեղմումի ժամանակ Հայաստանին է փոխանցում 5 կետերից բաղկացած ռումբը։

Պարզ լեզվով ասած՝ շանտաժ, կստորագրես համաձայնագիրը, գազը կբացեմ… կամ շանտաժի իմիտացիա, որովհետեւ բազմիցս ենք համոզվել, որ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանութունների քայլերը նախօրոք համաձայնեցված ու պայմանավորված են։ Ես կմտնեմ Սյունիք, դու կասես՝ Ադրբեջանը չի մտել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, ադրբեջանական զինուժը գտնվում է  իր իսկ տարածքում։ Ես ստորագերմ Շուշիի հռչակագիրը, դու ինքդ քեզ ասուլիս կանես ու կասես, որ Հայաստանը երբեք էլ Ցեղասպանության ճանաչման պետական քաղաքականություն չի վարել, Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ  Հայաստանը նկրտումներ չունի, խախտվել են Արցախում ապրող ադրբեջանցիների իրավունքները։

Հայաստանի իշխանության անդամները երբեմն-երբեմն բարձրաձայնում էին Բաքվում բանտարկված հայ ռազմագերեիների մասին, հենց որ փետրվարի 22-ին ադրբեջանցի պատգամավորը Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ հայտարարեց, որ Բաքվում հայ ռազմագերիներ չկան, նրանք ընդամենը իրավախախտներ են, այդ օրվանից հարցը փակվեց, ռազմագերիների խնդիրն իսպառ  մոռացվեց։

Ադրբեջանը «խաղաղության համաձայնագրի» 5 կետերը պարտադրում է, Արցախի վերջին բեկորը բռի մեջ սեղնած պահում, միաժամանակ Սյունիքից եւս 2 կմ առաջ գալիս՝ գրավելով Հանդ գյուղատեղին, Ներքին  հանդի գերեզմանոցը, գյուղը զրկում  խմելու ջրից։ Իսկ Պաշտպանության նախարարությունը «հերքում է» այդ տեղեկությունը՝ արդարացնելով ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, թե իբր այդ դիրքերը ադրբեջանցիներինն  են եղել, ձմռան ցրտերի  պատճառով կահավորված չեն եղել, իսկ հիմա եղանակային պայմանների փոփոխության հետ կապված՝ ադրբեջանական զինուժը վերադառնում է իր դիրքերը։

Նշենք, որ դեկտեմբեր-հունվարին Սյունիքի այդ հատվածում այնքան տաք է եղել, որ մարդիկ  այգում գործ են արել, կանաչի հավաքել, մինչդեռ այս օրերին սառնամանիք է, բուք ու ձյուն։ Ըստ ՊՆ-ն՝ ադրբեջանցիները տաք, արեւոտ եղանակին իրենց դիրքեր չեն վերադարձել, հիմա՝ բքին ու սառնամանիքին,  որոշել են վերադառնալ՝ ցուրտն ու տաքը շփոթելով։

Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացումից  հաշված ժամեր առաջ Հայաստանի նորահայտ եւ Թուրքիայի փորձառու արտգործնախարարները լայնժպիտ ձեռքսեղմումով միմյանց «դրական ազդակներ հաղորդեցին»՝ 5000 տղաների ծնողներին ստիպելով մղկտալ ու տառապել. Արարատ Միրզոյանը երանությամբ ու խինդով սեղմեց  այն երկրի պաշտոնյայի ձեռքը, որի արտադրած անօդաչուների հարվածից  մեր որդիները մոխիր դարձան։

 Ու բնական հարց է առաջանում՝ 5000 տղանե՞րն էին ձեզ խանգարում , որ թուրքի հետ բարեկամություն անեք, որ վերջապես անթաքույց ցույց տաք, թե ինչի՞ եք ձգտել մինչեւ հիմա, որո՞նք են եղել ձեր իրական նպատակները։ Արժանապատվություն ունենալ-չունենալու հարց է.  հայ ժողովրդի ցեղասպանությունն իրականացրած, նրան հայրենիքից զրկած ու նույնիսկ մեղքը չխոստովանած, 44- օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցած, Արցախը բռնազավթած ու մի ամբողջ սերունդ գլխատած երկրի բարձաստիճան պաշտոնյայի հետ կարելի էր հանդիպել, բայց ոչ մեղրածոր ժիտով ու այդչափ խանդավառված։ Ու դեռ հայտարարել, թե «Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաեւ հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում»։ 

Որտե՞ղ, ե՞րբ է հասարակական կարծիքի հարցում կատարվել։ Ի՞նչ իրավունքով է ատամնաշարը թուրքին ցուցադրող, դիվանագիտական զրո գիտելիք ու փորձառություն ունեցող պատահական մեկը Հայաստանի ամբողջ բնակչության անունից թրքասիրության հայտարարություն տարածում։ Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանը Թուրքիա էր գնացել՝ ամրագրելու, վերահաստատելու Հայաստանի իշխանությունների աներկբա որոշումը՝ գրկաբաց ընդունել Թուրքիային, համաձայնել այդ երկրի ցանկացած պահանջին ու առաջարկին, Արցախն ու Հայաստանն արնաքամ անելով՝ սպասել, մինչեւ թուրքադրբեջանական  ախորժակին հագուրդ տրվի ու բացվի  «խաղաղության դարաշրջանն»՝ առանց Արցախի, Սյունիքի։ Դա դեռ լավագույն դեպքում։

Թուրքերի հետ բարեկամանալու, նրանց լավ վերաբերվելու հատուկ ծրագրված քարոզչություն է տարվում տարբեր հարթակներով։ Իբր սա ոչ թե պարտադրված քայլ է, այլ Հայաստանի շահերից բխող, Հայաստանի համար փայլուն ապագա ապահովող քաղաքականություն։ Այս իշխանություններն այսօր միայն սողացող խաղաղասիրության միտքն են գեներացնում. Խաղաղություն՝ ամեն գնով, թեկուզ վերջին հային զոհաբերելով։

Պատերազմը դեռ չի ավարտվել։ Թշնամին պաշարել է Ասկերանն ու Մարտունին, զինտեխնիկա կուտակել։ Բարոյահոգեբանական ու ֆիզիկական ճնշումների, ագրեսիայի, պարբերական բնույթ կրող կրակահերթերի ու ռմբակոծությունների, Սյունիքը թիզ առ թիզ գրավելու պարագայում  ի՞նչ խաղաղություն։  Մենք դեռ պատերազմի մեջ ենք։ Պատերազմի պայմաններում ի՞նչ խաղաղություն։

Ադրբեջանցիները սպառնում են, որ եթե 5 պահանջները չկատարենք ու Արցախից չհրաժարվենք, իրենք իրե՛նց ձեւով կիրականացնեն սահմանագծումն ու սահմանազատումը՝ մահ ու արյուն սփռելով։

Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ Արցախից ընդհանրապես ձեռքները լվացել են։ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է. «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի։ Դեռ 1991 թվականին է Հայաստանը ճանաչել  Ադրբեջանի տարածքային ամբողջալկանությունը,  եւ ՀՀ-ը Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնություններ չունի»։

Մինչ Նիկոլի իշխանությունը, որեւէ ժամանակահատվածում այսպիսի մեկին այսպիսի հայտարությունից հետո  դժվար չէ կռահել, թե ինչ կանեին։

Ու ոչ միայն նրան։ Այդպիսիք լիքն են Հայաստանում,  իշխանական դարակները նրանց առատությունից չեն փակվում։

Ահա եւս մեկը. ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն ասում է, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային, այլ իրավունքի խնդիր է, նույն օրը Էդուարդ Աղաջանյանը զարգացնում է Արցախը Ադրբեջանին նվիրելու եւ արցախցիների ճակատագիրը թշնամուն  հանձնելու  իշխանական թեզը՝ մեկ ուրիշ հարցազրույցում նշելով, որ խնդիրը Արցախի բնակչության՝ իր ծննդավայրում անվտանգ ապրելու մեջ է։ Պարզ հայերերնով բացատրվում է, որ Արցախն ամբողջությամբ լինելու է Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովուրդը, եթե ուզում է, կարող է ապրել իր ծննդավայրում։ Չի ասում՝ հայրենիքում, բնօրրանում, ասում է՝  ծննդավայրում, այնպես ինչպես կասեին՝ սովետական ժամանակներում Մասիսի շրջանում ապրող ադրբեջանցիները  թող ապրեն իրենց ծննդավայր Մասիսում։

«Երեւանը պետք է կատարի Բաքվի առաջարկած 5 կետերը»,- հայտարարել է Էրդողանը, Բաքուն էլ՝ առանձին հայտարությամբ կնիքը խփել։ Հայաստանի իշխանությունները 7-րդ երկնքում են։ Ընդդիմությունը՝ մի հարկ ներքեւ։

Նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը նորից է ահազանգել. «Հայաստանի սահմանի մի քանի ուղղությամբ ճեղքման վտանգը ռեալ է, կույր պետք է լինել՝ չտեսնելու համար նոր պատերազմի վտանգը»։

«Պատերազմը հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկություն, որ մոտ ժամանակներս պետք է պատերազմ սկսվի»,- ասել է Տիգրան Հարությունյան անուն-ազգանունով ԱԱԾ փոխտնօրենը։

Հայաստանի ազգային անվտանգության հարցերով զբաղվող թիվ 1 կառույցի ղեկավարներից մեկի խոսքը. մի պահ պատկերացնենք, որ ոչ թե մեզ նման բալիստիկ ռումբի վրա նստած, այլ  անվրդով ու խաղաղ ապրող մի երկրի ԱԱԾ փոխտնօրենն այսպիսի ինքնաբուխ հայտարություն է անում։ Դրանից հետո քանի՞ վայրկյան նա  կմնար  այդ պաշտոնին։

Եվ այսպիսի «պաշտոնյաներ» Հայաստանում ինչքա՜ն ուզես։ Հատ-հատ ցանել են, խուրձ-խուրձ հնձել ու կապել մեր վզին։

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարո՞ղ է Եվրոխորհրդարանի բանաձեւը համալրել ԵԱՀԿ-ի առաքելությունը

Հաջորդ գրառումը

Դէպի ո՞ւր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Դէպի ո՞ւր

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական