Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրթությունը փոխակերպվող աշխարհում

07/02/2025
- 7 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞նչ ենք մենք առաջինը պատկերացնում, երբ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ է կրթությունը: Գիրք ու գրատախտա՞կ, դասարան ու ուսուցչի խիստ հայա՞ցք, թե՞ այն ճանապարհը, որով մենք փորձում ենք տեսնել աշխարհն ու հասկանալ աշխարհը եւ գտնել ինքներս մեզ ու մեր տեղը կյանքում:

Կրթությունը, ինչպես ժամանակը, մշտապես շարժվում է՝ փոխվելով, ձեւափոխվելով, բայց երբեք կանգ չառնելով:  Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տեղեկատվությունն այնքան արագ է հոսում, որ նույնիսկ ամենախելացի ուսուցիչը դժվարությամբ է հասցնում հետեւել դրան: Մենք պատրաստում ենք երեխաներին մի ապագայի համար, որը մենք ինքներս չենք հասկանում: Ահա թե ինչու կրթությունը պետք է լինի ոչ թե պատասխանների հավաքածու, այլ հարցեր տալու արվեստ:

Անցել են այն ժամանակները, երբ ուսուցիչները կավիճով գրատախտակին գրում էին ու ջնջում: Այդ ժամանակ կրթությունը կարծես թղթի վրա գծված ուղի լիներ՝ միանշանակ, պարզ ու հստակ: Իսկ հիմա՞: Հիմա մենք ունենք էկրաններ, վիրտուալ դասարաններ եւ օնլայն դասընթացներ: Տեխնոլոգիաների ներթափանցումը կրթության ոլորտ կարծես նոր դուռ բացեց՝ թույլ տալով մարդկանց սովորել աշխարհի ամեն անկյունից:  Բայց այս ամենը միայն մեկ կողմն է խնդրի:

Մյուս կողմում, տեխնոլոգիաների հարմարավետության հետեւում, մենք հաճախ կորցնում ենք մարդկային շփումը: Ինչպե՞ս կարող է ուսուցիչը հասկանալ աշակերտի մտքերը, երբ վերջինս նստած է հազարավոր կիլոմետրեր հեռու՝ էկրանի մյուս կողմում: Ինչպե՞ս կարող է աշակերտը սովորել շփվել իր տարեկիցների հետ, դրսեւորել իրեն սոցիումում, երբ նրա միակ «դասընկերը» արհեստական բանականությունն է:

Կրթությունը միշտ համարվել է դեպի հաջողություն տանող բանալի: Բայց արդյոք մենք գիտե՞նք, թե ինչ դուռ ենք ուզում բացել այդ բանալիով: Հնարավոր է՝ մեր խնդիրն այն չէ, որ մենք չունենք ճիշտ ուսումնական ծրագրեր, այլ այն, որ մենք չենք ուղղում ճիշտ հարցեր:

Օրինակ`

– Ինչո՞ւ է կրթությունը դեռ կենտրոնացած գնահատականների վրա, երբ կյանքը չի չափվում  60-ով կամ 100-ով:

– Ինչպե՞ս կարող ենք կրթել երեխաներին, երբ մենք ինքներս չենք հասկանում, թե ի՞նչ է նշանակում ապրել արագ փոփոխվող աշխարհում:

– Արդյո՞ք կրթությունը պետք է լինի միայն գիտելիքներ փոխանցելու միջոց, թե՞ այն պետք է օգնի մարդկանց գտնել կյանքի իրենց ուղին:

Մենք հաճախ մոռանում ենք, որ կրթությունը միայն դպրոցում չէ: Այն ամենուր է՝ մեր տներում, փողոցներում, ընկերների հետ զրույցներում: Կրթությունը միայն գրքերն ու տեսությունները չեն: Դա այն է, ինչ մենք սովորում ենք, երբ սխալվում ենք, երբ հաջողում ենք, երբ լսում ենք ուրիշների պատմությունները: Ինչպես ասում են՝ «Խելացի մարդիկ սովորում են իրենց սխալներից, ավելի խելացիները՝ մյուսների»:

 Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպիսին է լինելու կրթությունը 50 տարի հետո: Արդյոք մենք դեռ կունենա՞նք դպրոցներ, թե՞ կսովորենք ամբողջովին վիրտուալ աշխարհներում: Արդյո՞ք ուսուցիչները կփոխարինվե՞ն ռոբոտներով, թե՞ նրանք կդառնան ավելի շատ ուղեցույցներ, քան գիտելիքի աղբյուր:

Հնարավոր է , որ ապագայի կրթությունը լինի ավելի անհատականացված: Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, եւ կրթությունը պետք է հարմարվի նրա կարիքներին: Տեխնոլոգիաները կարող են օգնել այստեղ՝ առաջարկելով անհատականացված ուսուցման ծրագրեր: Բայց կարեւոր է չմոռանալ, որ տեխնոլոգիան երբեք չի կարող փոխարինել մարդկային շփմանը:

Բացի այդ, ապագայի կրթությունը նույնպես պետք է լինի շարունակական եւ ուղեկցի մեզ ողջ կյանքի ընթացքում, քանի որ կյանքը երբեք չի դադարում մեզ նոր բաներ սովորեցնել: Մենք պետք է սովորենք ոչ միայն դպրոցում կամ համալսարանում, այլեւ աշխատանքի, ընտանիքի եւ առօրյա կյանքի ընթացքում:

Այսպիսով, կրթությունը միայն միջոց չէ: Այն նպատակ է, ճանապարհ, որը պետք է անցնենք բոլորս: Այն ոչ թե պետք է սովորեցնի մեզ ինչ անել, այլ օգնի մեզ հասկանալ, թե ինչու ենք անում այն, ինչ անում ենք:

 Ապագայի կրթությունը կախված է մեզնից՝ մեր համարձակությունից, նորարարությունից եւ պատրաստակամությունից՝ ընդունելու փոփոխությունները: Եթե մենք կարողանանք գտնել ճիշտ հարցերը, ճիշտ մոտեցումները եւ ճիշտ հավասարակշռությունը, ապա կրթությունը կդառնա ոչ միայն հաջողության բանալի, այլեւ դուռը կբացի դեպի մի աշխարհ, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ սովորելու եւ զարգանալու:

ԱՐԳԻՇՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՊՄՀ հեռուստալրագրության 3-րդ կուրսի ուսանող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թզենու տերևը դեն են նետել. Արման Աբովյան

Հաջորդ գրառումը

Արհեստական բանականության ազդեցությունը ընթերցանության մշակույթի վրա

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Արհեստական բանականության ազդեցությունը ընթերցանության մշակույթի վրա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական