Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուսանկարչական ցուցահանդես՝ «Հայկական Քաշաթաղ»

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի համագործակցությամբ՝ Թեքեյան կենտրոնում հունիսի 15-ին բացվեց լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի՝ «Հայկական Քաշաթաղ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացված են հեղինակի տարբեր տարիների աշխատանքներ, որոնք արտացոլում են հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը՝ վանքեր, ամրոցներ, խաչքարեր, կամուրջներ ու ժայռապատկերներ:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանի խոսքով՝ ցուցահանդեսն ինքնին շատ զգացմունքային ու խոսուն է, նույնիսկ ուղերձ է` գնահատել, արժեւորել, պահպանել այն, ինչ ձեռք է բերվել հայ մարդու քրտինքով ու շատ հաճախ արյունով: Պահպանելով ազգային ժառանգությունն ու արժեքները, այդ թվում մարդկանց, որոնք ապրում ու արարում են հանուն հայրենիքի: «Այս քարե նմուշները հայի ծագման, գոյության ու ինքնության վկայություններն են մեր բուն հյարենիքի տարածքներում: Զգաստանալու, սթափվելու ուղերձ է մեզ, մեր սերունդներին՝ տեր կանգնել մեր մշակույթին, պատմությանն ու հայրենիքին: Մենք պարտավոր ենք վերադառնալ…»:

Ցավոք, լուսանկարներում պատկերված Աղավնո գետի ավազանն իր պատմամշակութային հուշարձաններով ներկայումս գտնվում է թշնամու տիրապետության տակ:

Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը հիշեցրեց, որ «Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել էր 2021թ. թանգարանի «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի շրջանակում եւ նվիրված էր Բերձորի ազատագրման 29-ամյակին: Ցուցահանդեսը եւս մեկ առիթ է ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու Քաշաթաղը, քանի որ համաձայն Թումանյանի խոսքի՝ այն, ինչ չենք ճանաչում, պահպանել չենք կարող:  

Թեքեյան կենտրոնում «Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունիսի 30-ը:

Զոհրաբ Ըռքոյանը 2010թ-ից Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, ԵՊՀ «Երեւանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում որպես առաջատար մասնագետ, այնուհետեւ` նույն վարչության պետի տեղակալ:

1989-1994թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանական-ազատագրական մարտերին, նաեւ հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով եւ պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» մեդալով, «Հատուկ գնդի» պատվոգրով, ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով: 2022թ.մայիսին ԱՀ լրագրողների օրվա առթիվ  ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտություն» մեդալի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի… համրապետություն

Հաջորդ գրառումը

Սեդա Դեւլեթյան Փափազյան. «Իմ կոչը դրսի հայերին՝ եկե՛ք Հայաստան»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Սեդա Դեւլեթյան Փափազյան. «Իմ կոչը դրսի հայերին՝ եկե՛ք Հայաստան»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական