Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույս է տեսել «Հրաշք լիներ» գիրքը

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս է տեսել Հովհաննես Այվազյանի  «Հրաշք լիներ…» գիրքը 256 էջ ծավալով: Այն ներառում է հեղինակի չափածո ստեղծագործությունների շարքը, որն սկսվում է քառյակներով եւ ավարտվում  Եղերերգ-Ռեքվիեմ պոեմով: Արձակ մասը կորոնա-վիրուսային համաճարակի առաջին օրերի յուրօրինակ հուշագրություն է` համեմված օրվա իրադարձությունների` հեղինակի մեկնաբանություններով:

Մեծ հետաքրքրվածությամբ կարելի է ընթերցել բոլոր քառյակները, որոնք գրված են կյանքի մեծ փորձ եւ հմտություն ունեցող  հեղինակի կողմից: «Ասում են` օձը փախչում է դաղձից», «Հարսանիք է հարսանիք», «Հետ մի նայիր», «Կրակ ու ջուր», «Կյանքս մաշվեց, վերջացավ» եւ այլ քառյակներում հեղինակն իր մտորումներն է ներկայացնում ընթերցողներին:

Գրքի «Վերջաբանի փոխարեն» բաժնում հեղինակը մասնավորապես գրում է.

«Ավելորդ չեմ համարում, սակայն, այս պահին հիշել հայ քաղաքական հրապարակախոսության հիմնադիր Մովսես Բաղրամյանին, որը սրանից 250 տարի առաջ իր «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գրքույկում մեր պետականության  անկման պատճառների մասին խոսելիս նշել է մեր մտքի կուրությունը, որ մեզ տվել է թշնամու ձեռքը: Մարդ նախ հիմարանում է, ապա կորչում, նկատել է գիտնականը, հիմարությունն ու տգիտությունը շատ  ազգեր են կործանել: Մեր երիտասարդները պարտվել են ոչ թե արիության պակասից, այլ նրանից, որ միմյանց դեմ էին դուրս գալիս, եւ, փոխանակ թշնամիններին կոտորելու, իրար էին կոտորում: Վերջապես` անմիաբանությունը,որի պատճառով հայերը ցրվեցին աշխարհի բոլոր կողմերը եւ այնտեղ էլ ոչնչացան»:

Հ.Այվազյանի «Հրաշք լիներ…» գիրքը գալիս է մեկ անգամ եւս  փաստելու, որ նա ոչ միայն վաստակաշատ, հրաշալի գիտնական եւ մտավորական է, այլ նաեւ շնորհալի բանաստեղծ: Նա կարողանում է խոսքը տեղ հասցնել օգտագործելով  բանաստեղծական լավագույն մոտեցումներ:

Հարկ է նշել, որ գիրքը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ: Բնական է, որ այն նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մշակութային յուրացումներ ադրբեջանական ձեւով

Հաջորդ գրառումը

Կայացավ Երիտասարդ կոմպոզիտորների առաջին մրցույթ-փառատոնը

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականությունը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական