Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

Հակոբ Ավետիքյան
17/04/2026
- 17 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
46
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիբանանի Հանրապետություն՝ իր հարուստ պատմությամբ ծանոթ մի փոքրիկ երկիր, 10000 ք.կ.-ից քիչ ավել տարածքով եւ շուրջ 3 միլիոն բնակչությամբ, Հին աշխարհին առավելաբար Pheonicia, իսկ հայերիս համար՝ Փյունիկե անունով հայտնի, ընկած Միջերկրական ծովի աջ ափի երկայնքին, հյուսիսից եւ արեւելքից շրջափակված Սիրիայի, իսկ հարավից՝ Իսրայելի (նախկին Պաղեստին) կողմից, շնչառության համար ձախից միայն կապուտակ ծովն ունենալով, որի վրա գտնվող իր հնադարյան հռչակավոր նավահանգիստներն են, վերեւից ներքեւ՝ Թրիպոլին, Բիբլոսը (արաբերեն՝ Ժիբեյլ), Ժյունին, մայրաքաղաք Բեյրութը, Սայդան (Sidon) եւ Սուրը (Tyre): Դարեր շարունակ ծովային մեծ ճանապարհի վրա գտնվող այդ նավահանգիստները եղել են հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների, արաբների, Կիլիկիայի հայկական թագավորության, այնուհետեւ օսմանյան թուրքերի առեւտրատնտեսական գրավչության կենտրոնները: Եվրոպացիք, հատկապես ֆրանսիացիները, նավահանգստային այդ երկրով սկսել են զբաղվել միայն 1860-ից հետո, երբ թուրքերը, իրենց սովորության համաձայն, սկսեցին քրիստոնյաների ջարդ կազմակերպել մասնավորաբար Լեռնալիբանանում, որի բնակչությանը սովամահության ենթարկեցին: Լիբանանը դարձավ ինքնավար միայն 1861 թ.ին, երբ երկիրն անցավ ֆրանսիական մանդատի տակ, ապա, 1926-ին, ստացավ հանրապետության կարգավիճակ՝ ֆրանսիական հոգատարության ներքո, իսկ 1944-ին դարձավ անկախ հանրապետություն՝ անդամ ՄԱԿ-ի եւ նորաստեղծ Արաբական լիգայի:

Մինչ այդ Լիբանանն արդեն դարձել էր ապահով հանգրվան թուրքական հալածանքներից, ջարդերից ու ցեղասպանությունից խույս տված քրիստոնյա քաղդեացիների, ասորիների, հունադավան կաթոլիկ քրիստոնյաների, ինչպես նաեւ առաքելական եւ առհասարակ բոլոր հայերի համար:

Այդ ապահով հանգրվանից հետագայում օգտվեցին տարածաշրջանի այլ երկրներից գաղթած բազմությունները, երբ, 1948-ին, Պաղեստինում ստեղծվեց Իսրայել պետությունը, որի հիմնադիրները, ինչպես գրել եմ նախապես, խոստացել էին արեւմտյան քաղաքակրթություն բերել հարեւան երկրներին եւ համերաշխ գոյակցել պաղեստինցի արաբների հետ, առաջին վայրկյանից դրժեցին իրենց խոստումը եւ փոխարենը բնիկ տեղացիների համար դժոխք դարձրեցին ոչ միայն Պաղեստինը, այլեւ հարեւան երկրները՝ տեղահանված հարյուր հազարավորների քշելով հատկապես Լիբանան: Բռնագաղթեցվածների մեջ կային նաեւ մի քանի հազար հայեր՝ Թուրքիայից արդեն իսկ գաղթեցված, որոնք մի գիշերվա մեջ Հայֆայից, Յաֆայից ու Թել-Ավիվից շնչակտուր հասան Բեյրութ, Թրիպոլի, Լաթաքիա, իսկ մի մասը՝ Երուսաղեմ, որն այն ժամանակ, Բրիտանիայի տիրապետության տակ էր գտնվում:

Սակայն անհամեմատ մեծ էր թիվը բռնագաղթեցված պաղեստինցի արաբների, որոնք, Արաբական լիգայի որոշմամբ հյուրընկալ երկրներից, այդ թվում՝ Լիբանանից չստացան քաղաքացիություն այն հաշվարկով, որ, իբր, պահելով պաղեստինյան ինքնությունը՝ հետագայում իրավական կռվան կունենան բռնագրավյալ իրենց երկիր վերադառնալու…

Ամենածանր կացությունն ստեղծվեց Լիբանանում, որը չունենալով համապատասխան զինուժ (պետական ղեկավարները, հույսները դնելով արաբական ուժեղ ու հարուստ երկրների վրա՝ հաճախ են պնդել, որ Լիբանանի ուժը իր ուժ չունենալու մեջ է կայանում), չկարողացավ, չէր կարող, դիմագրավել իր հարավային հարեւանի արյունոտ ոտնձգությունները՝ մի կողմից, ինչպես նաեւ ներքին զինյալ խմբավորումների, այդ թվում՝ Պաղեստինի Ազատագրման կազմակերպության (PLO) հակաիսրայելական զինյալ հարձակումներն ու ահաբեկչական գործողությունները՝ մյուս կողմից: Դա հրաշալի առիթ էր Հրեական պետության համար Լիբանանի հողի վրա անել այն՝ ինչ ուզում է: Վիճակը առավել բարդացավ, երբ արաբական երկրներին ֆինանսական ու զինական առաքումներից սկսեցին օգտվել նաեւ բուն լիբանանյան համայնքային կազմակերպությունները, որի հետեւանքով 1975-1990 թթ.ին, ամբողջ 15 տարի, տեղի ունեցավ քաղաքացիական կործանիչ պատերազմը:

Գալով ներկա օրերին, երբ սաստկացել է Իրան-Իսրայել հակամարտությունը, խնդրին միջամուխ է եղել, այն էլ՝ ոտքով ու ձեռքով, Թրամփի Ամերիկան եւ արդեն 2-րդ պատերազմն է ընթանում, միշտ օգտվելով նման առիթներից՝ Իսրայելը դարձյալ ներխուժել է Լիբանան, ռմբակոծում է ոչ միայն երկրի հարավը, այլեւ մայրաքաղաքի տարբեր շրջանները ու կան բազմաթիվ զոհեր: Իսրայելը պատճառային թիրախ է ընտրվել Իրանի միջնորդային (proxy) կազմակերպությունը՝ Հըզբոլլահը, որին համակիր է լիբանանյան ամենաբազմանդամ շիա համայնքը, որն սպառնում է Իսրայելի հետ Հըզբոլլահի զինաթափման շուրջ համաձայնության գալու դեպքում տապալել երկրի կառավարությունը եւ քաղաքացիական նոր պատերազմ հրահրել:

Օրերը խիստ լարված են: Խուսափելու համար ներքին արյունահեղությունից, Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունը երեկ հայտարարեց, թե ինքը հրաժարվում է ամերիկյան կողմի թելադրած՝ Բենիամին Նեթանյահուի հետ խոսելուց, թեեւ ողջունում է երեկոյան ժամը 19-ից սկսված ժամանակավոր հրադադարի փաստը:

Ըստ երեւույթին բոլորն են սպասում Իսլամաբադում ընթացող իրանա-ամերիկյան բանակցությունների արդյունքին, այդ թվում՝ փոքրիկ, սիրելի Լիբանանը, որը հայտնվել է, արաբական երկրների հայացքի ներքո, իսրայելա-ամերիկա-իրանյան ուռկանի մեջ ու թպրտում է անզոր:

Հին Փյունիկեն՝ Նոր Լիբանանը այս անգամ եւս դուրս կգա՞ ողջ եւ առողջ: Մաղթենք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

Հաջորդ գրառումը

Հայաստանի զինված ուժերը 5 մարտական ​​դիրք են հանձնել ադրբեջանական կողմին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի զինված ուժերը 5 մարտական ​​դիրք են հանձնել ադրբեջանական կողմին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական