Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լա Ջոլլա Սիմֆոնին ներկայացնում է Մարի Կույումջյանի «Ուրվականների հետ զբոսնելիս» երկը

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023 թվականի փետրվարի 11-ին եւ 12-ին Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում Լա Ջոլլա Սիմֆոնին կներկայացնի ազգությամբ հայ ամերիկացի կոմպոզիտոր եւ վավերագրող Մարի Կույումջյանի (Գույումջյան) «Ուրվականների հետ զբոսնելիս» կոնցերտը բաս կլառնետ սոլոյի եւ նվագախմբի համար՝ բաս, կլառնետահար Ջեֆ Անդերլեի եւ վաստակավոր դիրիժոր, երաժշտական ղեկավար Սթիվեն Շիքի մասնակցությամբ:

Մարի Կույումջյանը կվերադառնա իր Մայր բուհը որպես 2023 թվականի Բրենդա եւ Սթիվեն Շիքի հանձնաժողովի պատվավոր մրցանակակիր: 2022 թվականի մայիսի 21-ին «Ուրվականների հետ զբոսնելիս»-ի առաջնախաղը տեղի ունեցավ «Ուան Ֆաունդ Սաունդ» նվագախմբի գալա-համերգին Սան Ֆրանցիսկոյում՝ տեղի երաժշտական կոնսերվատորիայի Փայտե փողային գործիքների ամբիոնի վարիչ Ջեֆ Անդերլեի կատարմամբ: 2022 թվականի հունիսի 6-ին Անդերլեն եւ Մինեսոթայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ստեղծագործությունը կատարեցին Մինեսոթա նահանգի Սենթ Փոլ քաղաքում: «Ուրվականների հետ զբոսնելիս» ստեղծագործության հիմքում Կույումջյանի փորձն է որպես առաջին սերնդի ամերիկացի, որը ի հայտ է բերում այն ամենը, ինչ կրում ենք մեր մեջ մեր նախնիներից որպես ժառանգություն: Խոսելով Անդերլեի հետ իր արգասաբեր աշխատանքային հարաբերություններից՝ Կույումջյանն ասում է. «Ուրվականների հետ զբոսնելիս»-ն անդրադարձ է մարդկանց, փորձառություններին եւ պատմությունների, որոնք ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում՝ անկախ նրանից, թե մենք ենք քայլում նրանց աջակցությա՞մբ, թե՞ կրում ենք նրանց բեռը: Այս ստեղծագործությունը նվիրվում է Ջեֆ Անդերլեին, ում հետ ես քայլում եմ ստեղծագործական կյանքում եւ որպես ընկեր»:

Մարի Կույումջյանը կոմպոզիտոր եւ վավերագրող է, որի ծրագրերը ներառում են ինչպես համերգային ստեղծագործություններ, այնպես էլ համատեղ մուլտիմեդիա ծրագրեր եւ կինոերաժշտություն: Որպես առաջին սերնդի ամերիկահայ, որը սերում է Լիբանանի քաղաքացիական պատերազմից եւ Հայոց ցեղասպանությունից ուղղակիորեն տուժած ընտանիքից, նա օգտագործում է ձայնի երանգների ողջ բազմազանությունն իր ժառանգականության՝ որպես վավերագրող երաժշտության նկատմամբ ունեցած հետաքրքրության եւ փորձարարական կոմպոզիցիաների ստեղծման փորձի վրա հենվելով, որպեսզի աստիճանաբար հինը խառնի նորին: Մեծապես հավատալով խոսքի ազատությանը եւ կարեւորելով արվեստի դերը որպես արտահայտչականությունն ընդլայնող միջոց՝ նրա կոմպոզիցիոն աշխատանքները հաճախ ներառում են ինչպես հակամարտություն վերապրած անձանց վկայությունները, այնպես էլ հակամարտության գոտուց փաստագրումներ՝ սոցիալական եւ քաղաքական հակամարտությունների բարդ փորձառության մարդասիրական կողմը ցուցադրելու միջոցով կարեկցանք արթնացնելու համար:

Կույումջյանը պատվերներ է ստացել այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Նյու Յորքի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քրոնոս քառյակը, Քարնեգի Հոլը, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը, Բեթ Մորիսոնի ծրագրեր/ՕՊԵՐԱ Ամերիկան, «Ըլարմ ուիլ սաունդ»-ը, «Բենգ օն է քեն»-ը, Միջազգային Ժամանակակից երաժշտության անսամբլը, Բրուքլինի Երիտասարդների երգչախումբը, Ամերիկյան Կոմպոզիտորների ֆորումը եւ այլն: Նրա երաժշտական գործերը կատարվել են Քարնեգի Հոլում, Լինքոլն կենտրոնում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թարգարանում, Մետրոպոլիտեն արվեստի թարգարանում, Մասաչուսեթսի ժամանակակից արվեստի թարգարանում, Բարբիկան կենտրոնում, Բրուքլինի երաժշտական ակադեմիայում, Միլլենիում պարկում, Բենարոյա հոլում, «Փրոթոթայփ» փառատոնում, Նյու Յորքի Ֆիլհարմոնիկ Բիենալեում, Կաբրիլոյի փառատոնում եւ այլուր: Նրա երաժշտությունը «Նյու Յորքը թայմսը» բնութագրել է որպես «պերճախոս կերպով» գրված եւ «հուզականորեն ցնցող», իսկ «Նյու Յորք մյուզիք դեյլին»՝ որպես «քաղաքականապես խիզախ» եւ «ամենատանջալից պահերը բեմում՝ Նյու Յորքի ցանկացած ներկայացման ժամանակ»: Որպես կոմպոզիտոր, գործիքավորող եւ կինոերաժշտության խմբագիր՝ նա բազմաբնույթ երաժշտական մասնակցություն է ունեցել գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը, այդ թվում գործիքավորել է «Տեղը սոճիներից այն կողմ» եւ «Դեմոնիք» կինոնկարների սաունդթրեքերը:

Կույումջյանը ստացել է երաժշտական արվեստի դոկտորի եւ երաժշտական կոմպոզիցիայի գծով արվեստի մագիստրոսի աստիճաններ Կոլումբիայի համալսարանում եւ արվեստի մագիստրոսի աստիճան ֆիլմերի եւ մուլտիմեդիայի հնչյունավորման համար՝ Նյու Յորքի Համալսարանից եւ արվեստի բակալավրի աստիճան երաժշտական կոմպոզիցիայի գծով՝ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանից: Նոր երաժշտության նվիրյալ լինելով՝ Կույումջյանն ամենամյա «Նյու մյուզիք գեդըրինգ» արդի երաժշտության համաժողովի համահիմնադիրն է, եղել է «Հոթել էլեֆանթ» ժամանակակից երաժշտության համույթի հիմնադիրը եւ գործադիր տնօրենը, նաեւ Ալյասկայի «Վայլդ շոր նյու մյուզիք» արդի երաժշտության փառատոնի գեղարվեստական համաղեկավարը: Որպես նվիրված մանկավարժ՝ Կույումջյանը Բերքլիի Բոսթոնի կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնի դոցենտ է եւ Կոլումբիայի համալսարանի դասախոս: Նախկինում նա աշխատել է Նյու Սքուլ համալսարանի ամբիոնում, Բրուքլինի քոլեջի Ֆեյրսթեյն կինոդպրոցդում, «Մանս Փրեփ»-ում եւ Նյու Յորքի Ֆիլհարմոնիկի Պատանի կոմպոզիտորների ծրագրում: Կույումջյանի համար մեծ պատիվ է մասնակցությունն Ամերիկյան կոմպոզիտոների ֆորումին  եւ այն, որ իր ստեղծագործությունները հրապարակվում են «Սքոթի» թվային երաժշական հրատարակչությունում:

ՔԼՈԵ ՌԱԲԻՆՈՎԻՉ

(կրճատումներով)

Անգլերենից թարգմանեց՝ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բուլղարիայի Քիմ Քարդաշյանը՝ Մանիտա Վարդան

Հաջորդ գրառումը

Հովհաննես Գրիգորյան. «Հակառակորդ է յուրաքանչյուր հարեւան, եթե դու նրանից թույլ ես…»

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Հովհաննես Գրիգորյան. «Հակառակորդ է յուրաքանչյուր հարեւան, եթե դու նրանից թույլ ես...»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական