Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
04/10/2024
- 4 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրտն ու գլխուղեղը

Մի ժամանակ գիտությանը հայտնի էր, որ սիրտն է  մտածողության, զգացմունքների ու հիշողության համար պատասխանատու օրգանը, իսկ գլխուղեղը կատարում է  սիրտը հովացնելու գործառույթ:

Ժամանակի ընթացքում փոխվեցին մարդկանց պատկերացումները եւ բժշկագիտությունը պարզեց, որ մղիչային ֆունկցիա իրականացնող սիրտը կապ չունի զգացմունքների ու հիշողության հետ: Եվ մարդու հոգեկան զգացողությունների եւ իմացական գործընթացի գլխավոր դերակատարը  հենց գլխուղեղն է:   

Բայց արդեն ուշ էր,  ու հայերենը  մարդկության սխալ պատկերացումներով ձեւավորված արտահայտություններից կառչած՝ «սիրտ» բառով դարձվածքների մի ամբողջ շտեմարան  կառուցեց:

Այսօր մենք հայերենում «սիրտ» բառով ունենք մեր հույզերն արտահայտող բազմաթիվ դարձվածքներ. Վախենալը փոխարինում ենք «սիրտը ահ ընկնել», «սիրտը դող ընկնել», «սիրտը կանգնել», եւ բազմաթիվ այլ արտահայտություններով: Ուրախանալու համար էլ հաճախ դիմում ենք «սիրտը բացվել»,  «սիրտը  լիանալ», «սիրտը յուղ  կապել» ու  նմանատիպ  այլ կայուն բառակապակցություններին: Էլ չխոսենք «սիրտ» բառի հարադրությամբ կազմված բազմաթիվ բարդությունների մասին:

Այսպիսով, չնայած բժշկագիտության ներկայացրած անհերքելի փաստերի, այդպես էլ   զգացմունքների համար գլխուղեղի  պատասխանատվության մասին, ո՛չ անցյալում, ո՛չ էլ այսօր, հիշողներ չկան: 

Մի քիչ դժվար է պատկերացնել, որ Սիլվա Կապուտիկյանն այս բանաստեղծական տողում «սիրտ» բառի փոխարեն «գլխուղեղ» բառը տեղադրեր՝

Սիրտ, մի՛ սպասիր, իզուր մի՛ հուսա…

Կամ, որքան զգացմունքայնությունից հեռու պիտի լիներ, եթե  սիրո երգիչ Վահան Տերյանի բանաստեղծական հետեւյալ տողում «սիրտ» բառի փոխարեն «գլխուղեղ» բառն օգտագործվեր՝
Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար…

Արդյո՞ք հնարավոր է պատրկերացնել մի տեսարան, որտեղ  ֆուտբոլային խաղից առաջ, օրհներգը կատարելիս,Հենրիկ Մխիթարյանը ձեռքը ո՛չ թե սրտին, այլ գլխին  դնի:  Կամ,  արժեքավոր ընծայից շփոթահար անձը, ստացած նվերն իր  կիծքին  չսեղմի ու դնի գլխի վրա:  (Միայն տեսականորեն է հնարավոր):

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ ֆիզիկոսների գիտական արդյունքները հուսադրող են

Հաջորդ գրառումը

Մեկ քայլ դեպի փոփոխություն. HUJ-ի երկարաժամկետ կամավորներն անկեղծանում են

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Մեկ քայլ դեպի փոփոխություն. HUJ-ի երկարաժամկետ կամավորներն անկեղծանում են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական