Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թասիբը» հայկական սպորտում

Հայաստանին սպորտային հաղթանակներ պարգեւած հայ մարզիկների հաջողության գաղտնիքը բացահայտելու համար ընդամենը պետք է հասկանալ մեր քաջազուն երիտասարդներին վերագրվող ԹԱՍԻԲ բառի իմաստը: Եվ երբ մեր բառարաններում հանդիպում ենք ԹԱՍԻԲ բառի իմաստային նրբերանգներին ու բազմազանությանը, միայն այդ ժամանակ ենք հասկանում, որ մեր մարզիկներն  իրենց արժանապատվությամբ, բարոյական անբասիրությամբ, սկզբունքայնությամբ ու բազմաթիվ այլ դրական հատկանիշների շնորհիվ են միջազգային մրցութային թատերաբեմերում հայի անունը բարձր պահում:
Ուրեմն, հայերեն ԹԱՍԻԲ նշանակում է վերը թվարկված բոլոր դրական հատկանիշները, դեռ մի բան էլ ավելի:

Սակայն, բառիմաստից բացի, մեզ հետաքրքրում է նաեւ դրա ծագումնաբանությունը:

Թող տարօրինակ չթվա, բայց հայերեն ԹԱՍԻԲ-ի սկզբնաղբյուրը հանդիսացող արաբերեն taassub բառի հիմքում asab «նյարդ» արմատն է, որը ոչ մի կապ չունի տվյալ բառի եւ այն փաստի հետ, որ սպորտսմենն իր նյարդերի լարման շնորհիվ է հաղթանակի հասնում:

Ինչեւէ, արաբերեն taassub բառը, որի հիմնական իմաստը անհանդուրժողականությունն է, երկար ճանապարհ անցնելով՝ փոխանցվել է նաեւ պարսկերենին եւ ձեռք է բերել «դոգմատիզմ», «ֆանատիզմ», «արժանապատվություն», «մոլեռանդություն», «կույր ու անվերապահ հետեւում կրոնա-փիլիսոփայական համոզմունքներին», «նյարդայնացում», «կողմնապահություն»…եւ մի շարք այլ իմաստներ, որոնցից են նաեւ հայերի ընկալմամբ մեր սպորտսմեններին վերագրվող հասկացողությունները:

Արաբերեն  taassub  բառը նաեւ փոխանցվել է թյուրքերենին: Սակայն թուրքերը բազմաթիվ իմաստներից առանձնացրել են միայն բացասականը, այդ թվում՝ Ֆանատիզմը:

Նշենք նաեւ, որ ՖԱՆԱՏԻԶՄ-ը  առաջացել է լատիներեն “fanum” բառից, որը նշանակում է «զոհաբերության տաճար»: Իսկ ֆանատիզմի ամենավտանգավոր ու տարածված տեսակները կրոնական եւ սպորտային ֆանատիզմներն են, որոնք ոչ մի կապ չունեն դրական լիցքով հագեցած հայերեն ԹԱՍԻԲ բառի հետ:

Ուրեմն, փառք ու պատիվ մեր թասիբով տղաներին:

Խաչատուր Աբովյանը, բացականչում էր. «Հայոց ազգ, ձեր ջանին մեռնիմ, Հայոց ազգ. քո հողին մատաղ, Հայոց աշխարհ… Դուք, դուք իրար պահեցեք, ինչպես ձեր նախնիքը, դուք իրար թասիբ քաշեցեք, ձեր նախնիքը միտք բերեք, ձեր հողն ու ազգը պաշտեցեք» (ԽԱ, «Վերք Հայաստանի», էջ 71):

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրթութեան շինարար ներկայութիւն

Հաջորդ գրառումը

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական