Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԿՌԵԼ», «ԿՌՎԵԼ»

Շարահյուսական հնարքներով հարուստ հայոց լեզուն մեզ հնարավորություն է տալիս մեր մտքի ամենախրթին ելեւէջներն արտահայտել ամենատարբեր եղանակներով: Բայց, երբեմն մենք այդ հնարավորությունները չարաշահում ենք, երբեմն բայի կրավորական եղանակը դարձնում ենք «պարապ վախտի խաղալիք»:

Ի՞նչ պարտադիր է ասել «Նրա կողմից գրվել է մի հոդված»: Ավելի հարմար չէ՞ ասել. «Նա մի հոդված է գրել»: Քիչ է մնում ասեք Մխիթարյանն այլեւս ՉԻ ԽԱՂԱՑՎՈՒՄ   Հայաստանի հավաքականի կողմից:

Ինչ լավ ժամանակներ էին, երբ օրինակ «հայրը սիրվում է որդու կողմից» կրավորական եղանակը գրաբարով ձեւակերպում էինք առանց ԿՈՂՄԻՑ ձեւի «Հայր սիրի յորդւոյ», որը հավասարազոր է «Որդի սիրէ զհայր» (որդին սիրում է հորը) ներգործականին:

Պատմությունը կարող է կրկնվել, իրադարձություններն ու ճակատագրերը նույնպես, բայց բանախոսն ի՞նչ իրավունք ունի ԿՐԿՆՎԵԼՈՒ, երբ բարձր ամբիոնից ասում է. «Կներեք, որ կրկնվում եմ»:  Ո՛չ մի ներում բանախոսին: Հայոց լեզուն մարդկանց թույլ չի տալիս կրկնվելու:

Առաջին հայացքից խիստ գայթակղիչ արտահայտություն է «Իմ քաշով մեկ տպագրվել եմ» ձեւակերպումը: Բայց տպագրվել կարող են գրքերը, բանաստեղծություններն ու հրապարակման ենթակա  նամակները, բայց, գրողը տանի,  գրողներն ինչպե՞ս կարող են տպագրվել, այն էլ իրենց քաշով մեկ:

Ուզում  եք կռվե՞լ, կռվե՛ք,  բայց մի՛ «ՎԻՃՎԵՔ», անհարմար է: Ուրիշները կտեսնեն ու կլսեն ՎԻՃՎԵՔ բառի ավելորդ «Վ»  տառն ու հնչյունը, ակամայից կծիծաղՎեն:

Ի դեպ, «Կռվել» բառի ստուգաբանության մասին հետեւյալ վարկածն եմ առաջարկում.

«Կռվել» > «Կռուիլ» բայն իր կառուցվածքով անդրադարձ-կրավորական բայ է կազմված  ծեծել  նշանակությամբ  ԿՌԵԼ  ներգործական բայից, որն իր հերթին առաջացել է ԿՈՒՌ արմատից: Իսկ ԿՈՒՌ բառը ծագում է ուրարտերենից կամ ենթաշերտային այլ լեզվից: Իմ կարծիքով, ԿՌԻՒ բառը կապ չունի Հր. Աճառյանի ու Գ. Ջահուկյանի առաջարկած հնդեվրոպական նախալեզվի հոմանիշի հետ:

Ուրեմն, թշնամու դեմ կռվի գնալուց առաջ, կռենք մեր զենքը:

ՄԻՏՔՍ  ԱՎԱՐՏՎԵՑ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թվային էներգետիկա. այսօրն ու վաղը

Հաջորդ գրառումը

Արցախահայությանը ուղղված ԹՄՄիության մարդասիրական ծրագրերը շարունակվում են

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախահայությանը ուղղված ԹՄՄիության մարդասիրական ծրագրերը շարունակվում են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական