Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գժերի վարքագիծը

«Գիժ» բառը պարսկերենից է «ներխուժել» մեր բառապաշարի մեջ ու անմիջապես «քաղաքացիություն» ստացել: Թեեւ «խելագար» իմաստն արտահայտող «գիժ» ածականը զուրկ է վիրավորական լիցքից, ու հաճախ սիրահար զույգերի միջեւ փոխանակվող դիմելաձեւի է վերածվում, սակայն հայերենը, սիրահար զույգերի խաթրը շահելու համար, հորինել է «գժուկ» փաղաքշական տարբերակը, որ լսելիս, ոչ թե վիրավորվում, այլ փշաքաղվում ես (փաղաքշվում):

Գժի հետ առնչություն ունեցող փաղաքշական ու դրական լիցք պարունակող իմաստների մեջ կարելի է բացառություն համարել «գժի թուղթ» ձեռք բերած անմեղսունակներին եւ պատահականորեն փոսի մեջ քար նետած ու խելոք մարդկանց համար գլխացավանք առաջացնող  գժերին:

Խենթ ու խելագար իմաստով ԳԻԺ բառից ածանցված «գժական» մակբայն էլ հաճախ օգտագործվում է «շատ լավ», «ընտիր», «հոյակապ» իմաստներով: Երբ ասում ենք «գժական հարսանիք», հասկանում ենք մեծաքանակ հյուրերի ու շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ, ահռելի ֆինանսական միջոցներով կազմակերպված հարսանյաց հանդես, կամ՝ «դարի հարսանիք»:

Գիժը թեեւ պարսկերեն gij հոմանիշից է փոխառված, բայց պարսկերենում բառը չունի խելագար, խենթ եւ վերջապես՝ հայերենին բնորոշ ԳԻԺ նշանակությունը, այլ արտահայտում է «շշմած», «բժժած», «ապշած», «թմրած» իմաստները: Երբ 13-րդ դարի իրանցի բանաստեղծ  Մոլանան ասում էր՝  az saghare u gij ast saram (Նրա գինու թասից գլուխս «գժվել է»), նկատի է ունեցել, որ խմելուց գլուխը բժժել է՝ հարբած է:

Խենթի ու գժի միջեւ տարբերությունը տեսանելի է հատկապես իրանական Ատրպատականում թյուրքերենով հնչող ասացվածքի մեջ՝ ՛՛deli qirmizini sever, gic sarini՛՛, որ նշանակում է՝ «խենթը կարմիրն է սիրում, իսկ գիժը՝ (բժժած մարդը) դեղին գույնը»:

Հայտնի է Հարուն ալ-Ռաշիդի ժամանակակից, «խելոք գիժ» մականունով խենթի կերպարանք ընդունած Բահլուլի մասին պատմությունը, որ կարմիր ու դեղին գույների համադրությամբ շորերով խրատում ու դաստիարակում էր մարդկանց:

Իսկ մեր իրականության մեջ կա խենթանալու արդարացված պատրվակ. ցանկալի նպատակին հասնելու համար երբեմն մարդիկ ստիպված են լինում խենթ ձեւանալ: Օրինակներից է մեծանուն վիպասան Րաֆֆու «Խենթ» վեպի հերոսը՝ Վարդանը, որ մահապարտի դերում խենթ ծաղրածու է ձեւանում ու ազատ շրջում քաղաքից քաղաք՝ տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի մասին, եւ վերջապես, օգնության խնդրանք բովանդակող նամակը հասցնում ռուսական բանակի հրամանատարին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաղթանակ կերտողը. Հակոբ Եղիազարյան

Հաջորդ գրառումը

Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական