Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20 տարուն նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է եւ դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ եւ պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է եւ ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ եւ թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» եւ «20 YEARS OF NATIONAL CURRENCY» մակագրությունները:
Հուշադրամի բնութագիրը
| Անվանական արժեքը | 1000 դրամ |
| Մետաղը եւ հարգը | արծաթ, 9990 |
| Քաշը | 31,1 գ |
| Տրամագիծը | 38,0 մմ |
| Դրամաշուրթը | հարթ, համարակալված |
| Որակը | պրուֆ |
| Տպաքանակը | 500 հատ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:





