Թեքեյան մշակութային միության Դոկտոր Նուբար Բերբերյան հիմնադրամի ամենամյա մրցանակաբաշխություն

Մտավորական, լրագրող, ակտիվիստ եւ ՌԱԿ բազմաթիվ ամսագրերի շուրջ կեսդարյա խմբագիր  դոկտոր Նուբար Բերբերյանի 2023-ի ամենամյա մրցանակաբաշխությանը դիմելու մեկնարկը տրված է:

Նուբար Բերբերյանի մրցանակը տրվում է հայկական ծագում ունեցող ուսանողներին, որոնք մասնագիտանում են միջազգային իրավունքի կամ քաղաքագիտության մեջ:

Մրցանակաբաշխությունը սահմանվել է մտավորականի կտակի համաձայն, իսկ Բերբերյանը կյանքից հեռացել է 2016 թ.նոյեմբերի 23-ին 94 տարեկան հասակում:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու պահանջներն են՝

1) Կարող են մասնակցել ուսումնական հաստատությունների՝ հայկական ծագում ունեցող ուսանողները, որոնք գլխավորապես մասնագիտացած են կա՛մ միջազգային իրավունքի, կա՛մ քաղաքագիտության մեջ:

2) Դիմորդը պետք է ամբողջական դրույքով ներգրավված լինի ողջ աշխարհի հավատարմագրված  քոլեջների կամ համալսարանների բակալավրիատի կամ ասպիրանտուրայի ծրագրերում:

3) Դիմորդը պետք է ներկայացնի ողջ տեղեկատվությունը, որը սահմանված է դիմումի ձեւում:

4) Դիմորդը պետք է ներկայացնի քոլեջի գրագրի պատճենը:

5) Դիմորդը պետք է ներկայացնի դիմանկար:

6) Դիմումը հնարավոր է  ստանալ Tcadirector@Aol.com էլեկտրոնային փոստին գրված նամակի միջոցով:

7) Դիմորդները պետք է դիմումները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով Tcadirector@Aol.com հասցեով:

8) Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի սեպտեմբերի  30-ն է:

9) Հիմնադրամի ադմինիստրատորները  եւ կառավարիչները 2023 թ. Հոկտեմբերին կքվեարկեն որակավորված հաղթողների օգտին՝ հաշվի առնելով  յուրաքանչյուր  դիմումատուին  ներկայացրած  դիմումը:

10) Հաղթողը կամ հաղթողները կստանան իրենց մրցանակները 2023 թ. նոյեմբերին:

11) Հաղթողները իրավասու չեն կրկին դիմել մրցանակի համար:

Ուոթրթաուն, Մ.Ա.