Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԼՄ, թե՞ ՀԻՄ. նախարարությունն անգամ տերմինի հետ է անհաշտ

Սևակ Վարդումյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որպեսզի պետությունը կամ «օրենքը» չմտնեն մատի եւ մատանու՝ լրատվամիջոցի եւ դրա սպառողի, արանքը, արդարադատության նախարարությոնն առաջարկում է փոփոխել եւ լրամշակել «Զանգվածային լրատվության մասին» օրենքն ու դաշտի խաղացողների համար իքնակարգավորման համակարգ ներդնել: Ի՞նչ է այն ենթադրում. ունենալ դիտորդ մարմին, որ կքննարկի լրատվամիջոցի կամ լրագրողի էթիկային առնչվող հարցերը, գնահատական կտա ու կփորձի հարթել տարաձայնություններն՝ առանց դատ ու դատաստանի: Ինքնակարգավորող մարմինը, ըստ նախագծի, կարող է գործել թե՛ ԶԼՄ-ի ներսում, թե՛՝ դրանից դուրս՝ ընդհանուր դաշտի համար: Փոփոխությունների նախնական տարբերակով, որ շրջանառված է e-draft  հարթակում, ինքնակարգավորումը պարտադիր չի լինի, բայց կարող է արտոնություններ սահմանել ինքնակարգավորված ԶԼՄ-ների համար: Օրինակ՝ պետական ինստիտուտներին հորդորի «քաղցր աչքով» նայել դիտորդ մարմին ունեցող ԶԼՄ-ներին ու ավելի պարզեցված ընթացակարգով հավատարմագրել նրանց եւ այլն:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Ազգ»-ի հետ զրույցում ասում է՝ լրատվամիջոցների ընտրությունն է լինելու ինքնակարգավորման համակարգին մաս կազմելը, և եթե լրատվամիջոցը դրան մաս չկազմի, չի դադարելու նրա լրատվամիջոց լինելը: «Այդ արտոնությունների հարցը պետք է լավ քննարկվի, որպեսզի այն չլինի միջամտող կամ էական տարբերություն առաջացնի լրատվամիջոցների համար, որպեսզի հանկարծ այնպես չստացվի՝ օրենքը ռեգրեսիվ լինի, ինչը տեսել ենք նախորդող 2-3 տարիներին, երբ իշխանությունները ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնությունների շարք մշակեցին ԶԼՄ-ների մասին,- հիշեցնում է մեր զրուցակիցն ու մասնավորեցնում,- 5 րոպե էր պակաս, որ ԱԺ-ն ընդուներ օրենք, որով արգելվում էր հղումը չնույնականացվող աղբյուրներին:

Մեզանից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի այդ օրինագծի հեղինակը նախագիծն ուղարկի ԵԽ, ստանա փորձագիտական եզրակացություն, որ այդպես չի կարելի, լրագրողը կարող է օգտվել ցանկացած աղբյուրից, բայց պատասխանատվությունը մնում է լրագրողի վրա»:

Մելիքյանը շեշտում է, որ նույն օրենքի մեջ մեկ այլ դրույթ էլ կա, որով նախատեսվում է լրագրողի հավատարմագրման դադարեցում, ինչն ընդունելի չէր: Ի դեպ, օրինագծով առաջարկվում է նաեւ հրաժարվել «Զանգվածային լրատվության միջոց» տերմինից եւ գործածության մեջ դնել «Հանրային իրազեկման միջոց»-ը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստանը եւ Բյուզանդիան առանց սահմանների»

Հաջորդ գրառումը

Կայացել է «Էդուարդ Փաշինյան-100» գիտաժողովը

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Կայացել է «Էդուարդ Փաշինյան-100» գիտաժողովը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական