Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երջանկությունից գժվում ենք

25/03/2022
- 25 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը երջանիկ երկրների շարքում աշխարհում 87-րդն է, իսկ տարածաշրջանում՝ առաջինը: Երջանիկ լինելու, ուղղակի ցնծալու եւս մի առիթ ունենք՝ 200-ից ավելի անհետ կորած ու ռազմագերի ունեցող, Արցախից ձեռքերը լվացած, նոր պատերազմի շեմին կանգնած Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց վայրի կենդանիներին կրկեսում օգտագործելու արգելքի մասին օրինագիծը:

Հայաստանում լիարժեք պաշտպանված են վայրի կենդանիների շահերն ու անվտանգությունը: Ոչինչ, որ Հայաստանի եւ Արցախի  ժողովրդի շահերն ու անվտանգությունը ոտնահարվում են, ջնջվել-վերացել  են, իսկ օրենսդիրն ու գործադիրը մեծ հաշվով թքած ունեն:

ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11 հոգանոց պատվիրակությունն 8 օրով մեկնել է Ինդոնեզիա՝ Բալի: Լուրջ գործի են. մասնակցում են միջխորհրդարանական 144-րդ վեհաժողովի բացման հանդիասավոր արարողությանը: Պատերազմական  ու «հրադադարային» ամենօրյա ագրեսիայի ենթարկվող Հայաստանի պատվիրակությունը Բալիի ամբիոնից խոսել  է ոչ ավել, ոչ պակաս՝  կլիմայից: Ժողովուրդն ասում է՝ բոլոր երգերը երգել էինք, մնացել էր «Սարի սմբուլը»: Թե ինչ է արժեցել պետբյուջեի վրա 11 հոգանոց կազմի 8-օրյա գործուղումը Բալի, դեռեւս հայտնի չէ, բայց հետեւողական կլինենք ու կպարզենք:

Ի դեպ, միայն Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսից-հունվար պաշտոնական գործուղումների ծախսը պետբյուջեի վրա նստել  է  ավելի քան  120.000 դոլար:

Վայրի կենդանիների իրավունքների պաշտպանություն, բոհեմական Բալի, է՞լ ինչ է պետք լիարժեք երջանիկ լինելու համար: Ռեֆորմներ… Փաշինյանին բարկացրել են. «Ո՞վ է ասում, թե մենք ռեֆորմ չենք անում: Սննդի օբյեկտներում ծխելու արգելքը՝ մեկ, աղի օգտագործման արգելքը՝ երկու»: Ափսոս, վայրի կենդանիների՝ կրկեսում օգտագործելու արգելքը, նաեւ սնդիկավոր ջերմաչափերի ներմուծման ու վաճառքի արգելքը  մի քանի օր ուշ  ընդունվեցին  Ազգային ժողովում, թե չէ Հայաստանի գերագույն ռեֆորմիստը երրորդ ու չորրորդ  դարակազմիկ ռեֆորմի մասին էլ կասեր:

Է՞լ ինչ է պետք կատարյալ երջանիկ լինելու համար. իհարկե, գնաճ: Էկոնոմիկայի նախարարի մակրոտնտեսական հանճարեղ վերլուծություններն ու եզրահանգումները պետք է հնարավորինս շատ տարածել. «Գնաճ կա, բայց մարդիկ սկսել են ավելի լավ ապրել»: Նախարարի նշած  «փաստը» հանգիստ կարելի է ռեֆորմ համարել: Ոչ պակաս ռեֆորմ է տնտեսվարողների մարդասիրական վարքագիծը, ինչից ոգեւորված՝ Վահան Քերոբյանը հայտարարել է. «տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն»:

Ժողովրդի մասին մտածող նախարարը գների վերահսկման ու զսպման գործառույթը գցում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վրա, սա էլ՝ նրա վրա: Բայց, մեկ է, դրանից մեր երջանկության հորմոնների արտադրությունը չի նվազում:

Մեր երջանկությունը չի կարող խաթարել նաեւ այն, որ ադրբեջանցիները Արցախ մտնող գազատարի փականի վրա նստած՝  մեկ աջ են պտտում, մեկ ձախ: Արցախը դարձյալ գազ չունի. հումանիտար աղետը վերածվել  է ճգնաժամի:

Իսկ ձնառատ ու ցուրտ Արցախում երջանիկ հումորն անսպառ է. արցախցիները կատակում են. «Երկու գազերին ղաթումը լավ ա հսցրինք լղացանք»:

 Անհատների նախաձեռնությամբ Հայաստանից գազով լցված բալոններ ու նավթավառներ են ուղարկվում Արցախ: Միաժամանակ ԱԺ քպական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է. «Մենք պետք է միակամ լինենք ու սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»: Ժողովուրդն ասում է՝ կուշտը սովածին մանր է բրդում:  Այսպիսի հայտարարության հեղինակն իր ընտանիքի հետ  վաղուց պետք է Արցախում լիներ, շարքային արցախցու պես գիշերը քներ տասը ծածկոցի տակ կուչ եկած, տաք ջրով շիշը գրկած, իսկ առավոտյան շարքային արցախցու պես ձյան պատնեշները ոտքով ճեղքելով՝ հասներ Խրամորթ, Թաղավարդ ու ադրբեջանցու դիտակետերի առաջ փորձեր խրամորթցու ու թաղավարդցու պես ուղիղ մեջքով կանգնել, ոչ թե  գազով տաքացված սենյակից մեծ-մեծ հայտարություններ անել:

Մեր երջանկությունն իրեն ափեափ է զարկում, երբ լսում ենք ԱԺ-ի պատգամավորների բոցաշունչ ելույթները: Իշխանական երեսփոխանները ընդդիմադիրների վրա են ցեխ շպրտում, ընդդիմադիրները՝ իշխանականների: Ու այդպես,  օրերը շաբաթ են դառնում, շաբաթները՝ ամիս,  ու հայրենի երեսփոխանների քարտային հաշիվների վրա պետբյուջեից կլորիկ գումարներ են նստում: Ով ավելի բարձր կգոռա, ով ավելի շեշտված սարկազմ ու իրոնիա կարտահայտի, ում աջ հոնքն ավելի շատ կբարձրանա  բղավելու ժամանակ, նա էլ առաջինը կմոնտաժի ու  սոցցանցերում կտեղադրի իր ելույթը՝ սպասելով «լայք»-երի, «սրտիկ»-ների ու զանազան «դիպուկ» մեկնաբանությունների:  Մենք էլ երջանկությունից գժված՝ արդարության կոչնակ կհնչեցնենք՝ Օ՜, Աստվածներ, որպես երջանիկ երկիր, ինչո՞ւ ենք աշխարհում 87-րդը, ոչ թե գոնե 2-րդը՝ ինչ-որ Ֆինլանդիայից հետո:

Ընդդիմությունն օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով քրեական պատիժ էր նախատեսվում նրանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ կարդարացնեն թշնամու կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունները:

Նախագիծը չընդունվեց: Իշխանությունը դեմ է նախագծին, որովհետեւ այն համարում է ընդդիմության քարոզչություն, որով  նա իբր ուզում է հասնել իշխանության:

Թե այդ նախագծով ընդդիմությունը մտադիր էր իշխանության ներկայացուցիչների, եթե ոչ գործողությունները, ապա գոնե գարշելի հայտարարությունները սանձահարել, ուրեմն պիտի քաջ գիտակցեր, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկելու: Բացի այդ, անսանձին մարդկային մեթոդներով սանձելն անհնար է: Օրինակ. «Ես անձամբ ընդունում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» հայտարարող Հովիկ Աղազարյան քպական պատգամավորին ի՞նչը կարող է սանձահարել:

Թշնամին մեկուկես տարի է՝ Հայաստանի սահմաններից ներս եկել-դիրքավորվել է, շուտով նաեւ կտնավորվի, որովհետեւ, ինչպես հայտնի է, Հայաստանի տարբեր մարզերում անծանոթ, օտարախոս   մարդիկ գալիս, սովորականից ավելի թանկ գնով տներ են առնում: Արագածոտնի մարզի գյուղերում  մի քանի տասնյակ տներ նոր ու անծանոթ տերեր ունեն: Նույն վիճակն է Արցախի Մարտունիում ու Մարտակերտում, որտեղ ադրբեջանցիները, տարատեսակ հոգեբանական ճնշումներ գործադրելով, տեղացիներին ստիպում են իրենց տներն ու ունեցվածքը թանկ գներով վաճառել իրենց՝ ասելով՝ միեւնույն է, վաղ, թե ուշ, հեռանալու եք այստեղից:

Իշխանական մի երեսփոխանուհի՝ Հռիփսիմե Գրիգորյանը, պատրաստակամություն է հայտնել. «Պետք լինի, ադրբեջանցիների ձեռքն էլ կսեղմենք, կժպտանք էլ, որ մեր անվտանգությունն ու շահերը պաշտպանենք», ճանապարհ տվեք, թող գնա, Արցախի գազը փակած ադրբեջանցիների ձեռքը սեղմի, ժպտա, մեր անվտանգությունն ու մեր շահերը պաշտպանելու ձեւերը, կարծես, լավ գիտե:

Վերջում՝ երջանկության  սանձակոտոր ջղաձգումներ, երբ տեսնում ու լսում  ենք Վահագն Ալեքսանյանին, երբ նա ինքնամոռաց խոսում է այն մասին, որ դեռ 2002 թվականին է Ռոբերտ Քոչարյանը Մեղրին փոխանակալ Արցախի հետ: Վկայի, ականատեսի համոզվածությամբ ասում  է տակավին երիտասարդ մի երեսփոխան, որը 2002-ին ընդամենը 8 տարեկան էր: Ասում է՝   այդ ընթացքում փորձելով նմանակել իր առաջնորդին, խոսել, մատը թափ տալ նրա նման, ձայնին տալ նույն  սղոցող հնչերանգը, ձեռքեր տարուբերել նույն հաճախականությամբ: Ինչե՜ր է տեսել ձեր տան հայելին, Ալեքսանյա՛ն:

Թե աշխարհում մեզանից երջանիկ մեկը կա, այդ  հայելի՛ն է:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իշխանական աբսուրդ» շարքից

Հաջորդ գրառումը

Ռուս միլիարդատեր Աբրամովիչի զբոսանավերը թուրքական Բոդրում քաղաքի նավահանգստում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Ռուս միլիարդատեր Աբրամովիչի զբոսանավերը թուրքական Բոդրում քաղաքի նավահանգստում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական