Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվ ինչքա՞ն կարելի է «կիսվել» ու կիսկսվել

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

…Էն որ մեր դիւցազն Ջոջ Մհերն էր, Սասնա քաղաքի ելքումուտքի ու հացի ճամփան փակած հսկա առյուծին ճղեց, կիսեց, «արեց էնոր էրկու կտոր. մեկ դրեց ճամփու էս դին, մեկել՝ էն դին»: Էն մեր երկիրը պահող Առյուծաձեւ Մհերն էր:

Բայց ժամանակներ անցան, ժամանակներ փոխվեցին, այլ սեւ ու նենգ մարդկային եւ մարդանման ուժեր եկան, որոնք դարեդար, ավաղ, արդեն մեր երկի՛րը, մեզ կիսեցին: Կիսեցին, կիսկսեցին այնքան ու այնքան, մինչեւ որ մնացինք մեր երբեմնի հզոր, աստվածների երկրի այս մի բուռ կտորում, մնացինք մի բուռ… թեեւ բոլոր այդ արհավիրքներին ու չար հողմերին դիմացած, նաեւ ծաղկուն մի շրջան ապրած: Ու մենք եղանք մի երկիր, մի ազգ, որի ամբողջական հայրենիքը մեծավ մասամբ օտարների, եկվորների միջեւ կիսված, կիսկսված է, որի լեռները, գետերը, անգամ լեզուն (արեւմտահայ ու արեւելահայ) կիսված են, որի իրավատեր ազգի մեծ հատվածը աշխարհացրիվ եղած է, իսկ այս նշխար-հողում ապրողներն այսօրվա խառնակ ու վտանգաշատ ժամանակներում արդեն սեւ ու սպիտակի բաժանված, իրար դեմ ելած են…

Այս ամենը եղել է մեր թշնամիների, չարակամների ձեռամբ, անշուշտ մեր կամքին հակառակ, եւ պատմական հանգամանքների որոշակի նպաստավոր փոփոխության դեպքում գուցե երբեւէ ինչ-որ բան կարողանա նաեւ շտկվել, վերադառնալ… Անդառնալի կարող է լինել, սակայն, այն, ինչ մեր մեջ, մեր կամքով է խեղվում, քանդվում, կորսվում: Անցյալ դարի մեր մոտ 70 տարիներին սեփական երկրում, մեր հողում մայրենիի տեղակ ռուսական կրթությունն ու դաստիարակությունը գնալով մեծ չափերի հասան ու մի շարք հարցերում սկսեցին համարվել անգամ առավելություն: Եվ իշխանություն կամ ընդհանրապես մեծ լսարան ունեցող ռուսամտած-ռուսախոսների «թեթեւ» ձեռքով մեր գործածական մայրենին տարեցտարի խճողվեց հայեցի լեզվամտածողությանն ու հայոց լեզվի կառուցվածքին խորթ, դրա կուռ համակարգին կոպտորեն հարվածող, այն խարխլող շատ արտահայտություններով ու սխալախոսություններով: Դրանց տխուր «թագ ու պսակը» այսօր կարծես անհաղթահարելիորեն արմատացած-տարածված, լեզվաքանդ «կիսՎել» բառն է: Ռուսական կրթությամբ եւ շատ դեպքերում ո՛չ ռուսերենին ու ո՛չ հայերենին բավարար չափով տիրապետողներն իրենց մտքում այդպես սխալ թարգմանել ու լեզու են ներմուծել ռուսերեն  բառը, որն այդ լեզվում իսկ կիսվել չի նշանակում, այլ նշանակում է մի բան կիսել:

Այս ավերիչ սխալախոսությանը «Ազգ»ում անդրադառնալու առիթներ էլի ունեցել ենք, բայց թե ուր ենք հասել՝ մեզ մեկ անգամ եւս ասաց վերջերս համացանցում պատահաբար հանդիպած, ազգաշահ լավ ու վեհ գործ ստանձնած, «Սերունդ» անունով մի կազմակերպության ֆեյսբուքյան էջի վերեւի ցավեցնող կարգախոս-կոչը: Այնտեղ կազմակերպության առաջին, ի դեպ՝ օտարատառ անվան կողքին հայերեն  մեծ տառերով գրված է. «Այսօր կիսվի՛ր դու, վաղը կկիսվեն քեզ հետ, եւ կշահեն բոլորը»: Մի՜թե… Եվ մինչեւ հիմա մեր կիսվածները մի՞թե քիչ են, որ հիմա էլ ինքներս կիսվենք ու կիսենք:

Վերջերս նույն սոցիալական ցանցում իմ մի ազգագրագետ լավ բարեկամին երբ առանձին երկտողով մատնացույց արեցի իր պատահաբար թույլ տված այդ սխալ բառը, նա շնորհակալություն հայտնելով ասաց. «Տեսնո՞ւմ եք, մի անգամ գործածության մեջ մտած սխալը որքան դժվար է մտքից ու լեզվից արմատախիլ անելը»:

Այո, բայց պետք է: Լեզուն նաեւ մտածելու գործիք է: Այն գործածելուց, նրա այս կամ այն բառն ու արտահայտությունը գործածելուց առաջ եկեք նախ մտածենք:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախահայությանը ուղղված ԹՄՄիության մարդասիրական ծրագրերը շարունակվում են

Հաջորդ գրառումը

Իրանահայ համայնք. բարեփոխումների ակնկալիքով 

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանահայ համայնք. բարեփոխումների ակնկալիքով 

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական