Դադարեցվել է Արցախի գազամատակարարումը

35

Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը: Աշխատանքները կատարվում են մեր մասնագետների կողմից:

Անհրաժեշտ է մտածել Արցախի էներգետիկ տնտեսությունը ինքնաբավ դարձնելու մասին: Այն հնարավորություն կտա լուծել տարաբնույթ հարցեր: Էներգետիկ ծրագրի մշակումը կարեւոր է: Հապաղելու իրավունք չունենք: Անհրաժեշտ է մտածել այլընտրանքային էներգետիկ աղբյուրների` արեւային, հողմա եւ այլն  զարգացման ուղղությամբ: Օրինակ, 500ԿՎտ արեւային էլեկտրակայանի կառուցման դեպքում տարեկան կարող ենք արտադրել շուրջ 750 հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա: Կարեւոր խնդիր է նաեւ էներգախնայող ԼԵԴ լամպերի օգտագործումը փողոցների, տների լուսավորության եւ այլնի համար: Հուսով եմ կգնվեն բարեգործական կազմակերպություններ, գործարար մարդիկ, ովքեր կնպաստեն հարցի լուծմանը:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ