Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ասֆալտին են փռում», ցավոք՝ ողբերգական ելքով ու անվերադարձ

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու  նրա թիմակիցներին մերժում էին այսօրվա «հեղափոխականները», ամեն քայլափոխի դագաղ, ծաղկպսակ ու սեւ ժապավեն էին փակցնում՝ երիտասարդ քաղգործիչներին մահ ցանկանալով: Այդ օրերին, ցավոք, իմ շրջապատի, ինչպես նաեւ մեր հասարակության զգալի հատվածն ուրախանում էր նկարագրված պատկերով: Սրտնեղում էի, բարձրաձայնում էի, թե մարդու կյանքը բարձրագույն արժեք է, նրան ոչ թե Փաշինյանի համար «մատաղ լինելու պատրաստակամ» մարդիկ, այլ Աստված է կյանք տվել, հետեւաբար հորդորում էի՝ որեւէ մեկին մահ չցանկանալ, բայց… Արդեն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանություն գալուց հետո «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ» ասող իշխանավորները սկսեցին մատ թափ տալ ու ահաբեկել, թե բոլոր նրանց, որ կհանդգնեն «հեղափոխականներին» ասել՝ աչքիդ վերեւն ունք կա, «ասֆալտին կփռեն», «պատերին կծեփեն»: Փաստորեն՝ ասել էին, այժմ էլ անում են: Վաղը, մյուս օրը, չի բացառվում, իմ՝ որպես ազգի դավաճան լրագրողի, «թաթիկներս կտրեն». Դրա մասին էլ են բարձրաձայնել:

Այս օրերին, երբ հասարակության գիտակից, մտածող ու դատող հատվածն անհանգստանում ու դատափետում է երիտասարդ հղի կնոջ՝ վարչապետին սպասարկող ավտոշարասյան զոհ դառնալու ողբերգական միջադեպը, Նիկոլ Փաշինյանին աստվածացնող հատվածը, որ հիմնականում միջինից էլ ցածր կրթական մակարդակ ունի, կոկորդ է պատռում, թե «շատ էլ լավ է եղել, որ կնոջը «մեքենայի տակ են գցել, սպանել»: Այս տողերը, ցավոք, չափազանցված չեն, դրանք Facebook-յան գրառումներից են վերցված: Մեկնաբանություն  գրողները հիմնականում 60-ն անց կանայք են՝ մայրեր, տատիկներ: Նրանցից մեկն էլ, օրինակ, զայրացել էր, թե «ի՞նչ գործ ունի հղի կինը փողոցում»: Հանուն Նիկոլ Փաշինյանի անձի ֆետիշացման՝ նրա սիրուց կուրացած մարդիկ մեղադրում են վթարի զոհ դարձած ու մայրանալ պատրաստվող կնոջը: Սա վկայումն է այն բանի, որ մեր հասարակությունը, որին մենք հնամյա ազգ որկումներ ենք տալիս, հիվանդ է: Իսկ հիվանդ օրգանիզմը կա՛մ պետք է մեռնի, կա՛մ ապրելու շանս ունենա վիրահատական չափազանց բարդ միջամտությունից հետո:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց ցեղասպանության հիշողության պահապան արվեստագետը` Ժան-Պիեր Սեֆերյան. «Անապատը. մահվան քայլերթ»

Հաջորդ գրառումը

«Նկարիչը եւ էրոսը»․ բացառիկ ցուցադրություն Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

«Նկարիչը եւ էրոսը»․ բացառիկ ցուցադրություն Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական