Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անպատասխան հոխորտանքներ

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչո՞ւ են լռում մեր պատմաբաններն ու մյուս մասնագետները

Ի տես Իլհամ Ալիեւի հոխորտալից կեցվածքին, հանդիպումների եւ ընդունելությունների ժամանակ նրա սիգապա՜նծ շարժուձեւին, տեսախցիկների դիմաց ոտնաչռած նստվածքին ու մանավանդ զինվորական կամուֆլյաժը հագին Շուշիով եւ բռնագրավված մեր մյուս բնակավայրերով տիկնոջ թաթիկը բռնած՝ տիրական քայլվածքին,- բոլորն էլ հասցեագրված մեզ՝ հայերիս, մի քիչ էլ իր հպատակներին,- կան նաեւ քահ-քահ ծիծաղողներ նույնիսկ Թուրքիայում: Դրանցից առաջինը եթե նախագահ Էրդողանն է, ապա, վստահ եմ, պակաս չեն զվարճանում նաեւ պաշտպանության նախկին նախարար Ուլուսու Աքարը եւ սպայակույտի մյուս անդամները: Այսինքն այն մարդիկ, որոնք նրանից՝ Իլհամից ավելի լավ, մասնագիտորեն գիտեն 44-օրյա պատերազմին իրենց տարած հաղթանակի մանրամասները: Օղլանը (տղան) թող հոխորտա, միմյանց երեւի ասում են թուրք բարձրաստիճանավորները, որոնք ստեպ-ստեպ, ներառյալ Էրդողանը, ինչպես վկայում են թուրք լրագրողները, կլորիկ գումարներ են ստանում նրանից, ամեն մի այցելությունից: Զենքն ու զինվորը իրենից՝ պատերազմելու վարպետությունը՝ մեզանից, ասում են նրանք, քաջ գիտենալով, որ հայկական տարածքների հետ Ադրբեջանն էլ ի վերջո իրենցն է լինելու, կամ արդեն իսկ է, որպես թուրանականության անցուղի եւ տարածք:

Եվ այդ հոխորտանքի դեմ, Արցախի հետ ամբողջ Հայաստանն էլ «բիզիմ դիր» անող ալիեւյան քարոզչության դեմ, թուրքական հոգեճնշման դեմ ոչ մեկ պատասխան հայկական կողմից, չհաշված հատուկենտ փորձագետները, որոնք ջանում են արձագանքել ընդամենը առօրյա զարգացումներին: Մեր գիտնականներից ոչ ոք ըմբերանիչ պատասխան, պատմագիտական, աշխարհագրագիտական կամ ազգագրագիտական հակահարված չի տալիս Ալիեւին ու նրա համախոհներին:

Բոլորս գիտենք, որ հակաքարոզչության հարցում մեր գործող իշխանությունները «պապանձումն Զաքարիայի» օրինակին են հետեւում, գլխավորությամբ վարչապետի, որ հակառակ իր շատախոսասիրությանը, կարծես երդում է տվել, կամ ինչ-որ ստիպողության տակ է գտնվում անձամբ Ալիեւի եւ ուրիշների կողմից, նաեւ պարտավորության տակ՝ երազային ինչ-որ խաղաղությունից բարբառելու: Մինչդեռ աղավնիներ մեզ պետք չեն, ո՛չ էլ ներսում անընդհատ կռկռացող ագռավներ, այլ՝ սրատես արագաթռիչ բազեներ:

Սակայն քննադատությանս թիրախը մեր տիտղոսավոր մասնագետներն են, առաջին հերթին՝ պատմաբանները, աշխարհագրության մասնագետները, ազգագրագետները, հասարակագետները, նաեւ տնտեսագետները, որոնք կարող էին սպառիչ պատասխան տալ, նախընտրաբար օտարալեզու մամուլում, ալիեւյան ծավալապաշատությանը, պատմական-տարածքային կեղծիքներին: Այնպես՝ ինչպես, նույնիսկ սովետական շրջանում, մեր արթուն պահակ Բագրատ Ուլուբաբյանի, Զորի Բալայանի, Պարույր Սեւակի նման մտավորականները՝ տիտղոս, աշխատանք, անգամ կյանք կորցնելու գնով:

Ո՞վ է լսողը, ո՞վ է բանի տեղ դնողը, պիտի ասեն ընթերցողներիցս ոմանք:

Առաջին հերթին մե՛զ է պետք, մեր ժողովրդին, որ իսկապես «դուխից» ընկած վիճակում է գտնվում թուրքական հզոր կոալիցիայից պարտվելուց հետո: Պետք է բարձրացնել ժողովրդի ոգին, դիմանալու, դիմադրելու, դժբախտությունները հաղթահարելու ցանկությունը: Ո՛չ օդային, աբոխավարական խոսքերով, այլ փաստական մեծաքանակ նյութերով, որոնք կան հայ եւ օտարալեզու գրքերում, արխիվներում ու մամուլում: Պարզապես պետք է քաղել, համադրել ու հրապարակել դրանք, սկսելով Ռուսական կայսրության Բաքվի նահանգի հայաշատ շրջանների՝ Շամախի, Շամխորի, Գանձակի, Դերբենդի եւ նույնինք Բաքու քաղաքի փաստական վիճակագրությունը, ազգագրական խտությունը, պատմական հուշարձանների, կրթական, մշակութային, եկեղեցական հաստատությունների, առեւտրատնտեսական կենտրոնների մասին նյութերի մատուցումից: Եվ դա պետք է անել անդադար՝ յուրաքանչյուր «բիզիմ դիր»ին ի պատասխան, կամ կանխելով դրանք:

Կոչումներն ու տիտղոսները ոչինչ արժեն, եթե դրանք չեն ծառայում ժողովրդին, հայրենիքին, ճշմարտությանը:

Սա՛ էլ ռազմաճակատ է: Պատերազմը շարունակվում է:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սխեմա գծողներից առաջ ընկնողներ են պետք

Հաջորդ գրառումը

Կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական