Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն ինչ շարժող էլհոսանքը

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օր չի լինի, որ ՀՀ վարչա-կառավարական համակարգը, իր առանձին ներկայացուցիչների մեկնաբանությամբ չհայտարարի երկրի տնտեսության որեւէ ոլորտում ու ճյուղում շարքայինից մինչեւ աննախադեպ հաջողությունների ու ձեռքբերումների մասին: Մեր մարդիկ որոշակի առումներով դրական են արձագանքում այդօրինակ հայտարարություններին, նշում են, որ մեզանում ինչ-որ բան այսուհանդերձ արվում է, ակնկալում են, որ ուր որ է այն տեսանելի կդառնա նաեւ իրենց առօրյայում: Ավա՜ղ, հուսախաբություններն ավելին են քան սպասվում են, որոնք հիշեցնում են մեր պատմության այն շրջանը, երբ խոստացվում էր հասնել ու անցնելու մասին, իսկ իրական կյանքում ներկրվում էր ցորենից սկսած մինչեւ հագուստ ու խոհանոցային անհրաժեշտություններ: Մերօրյա Հայաստանում պարզվեց տիեզերք արձակված արբանյակ էլ ունեցանք, իսկ ընդամենը մի քանի մասերից բաղկացած մանկական հեծանիվ ու էլեկտրական լամպ արտադրելու կարողություն, թե՞ ցանկություն չունենք, որոնք, ինչքան էլ տարօրինակ համարվի, երկու-երեք տասնամյակ առաջ ունեինք, հազարներով ու միլիոններով արտահանում էինք:

Աշխատատեղերի էական ավելացման հայտարարությունների մասին հաղորդումների պարագայում, թե ինչքան կշարունակվի հայաստանյան տնտեսություն կոչվածի այս յուրօրինակ վիճակը, դժվար է փաստարկված որեւէ ձեւակերպում ներկայացնել: Փոխարենն ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ 1 բնակչի հաշվով տարեկան 2-2.5 հազար կվտժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հնարավոր  չէ տնտեսական ոլորտում ցանկալի առաջընթաց ապահովել: Մերօրյա Հայաստանի հանրապետությունում արտադրվող միջին 7 մլրդ կվատժամ էլեկտրաէներգիայով հազիվ 12 մլրդ դոլարի համախառն ներքին արդյունք է ստեղծվում, 1 կվտժամ հաշվարկով՝ 1,7-1,8 դոլարի արտադրանք: Կայացող եւ արդեն իսկ կայացած պետություններում նման ցուցանիշը լրջագույն անհագստացնող է դիտարկվում, քանզի էլեկտրաէներգիայի արտադրությունը համեմատաբար թանկ գործընթաց է, սկսած հեկտարներ ընդգրկող կայանների կառուցումից մինչեւ միջուկային վառելիքի, գազի ու մազութի ձեռքբերումը, աշխատակազմերի կազմավորումը: Ահա ինչու է անհրաժեշտ վերականգնվող էլեկտրաէներգետիկան առաջնահերթ դիտարկելը, երբ մեզանում խոսվում է նոր միջուկային կայան ունենալու խնդրից:

Այսուհանդերձ, վերադառնանք տնտեսական առումով առաջնահերթությանը` կվտժամի արդյունավետ ու անգամ գերարդյունավետ օգտագործմանը: Մեր 1 կվտժամ-1,7 դոլար ցուցանիշի կողքին, օրինակ, մեր երբեմնի բախտակից Էստոնիայում 2018 թվականին արտադրանքը 3 դոլար էր, Իսրայելում` 6 դոլար, մեզանում հաճախ հիշատակվող Սինգապուրում՝ 7 դոլար: Թե ի՞նչ միջոցներով են գրեթե պատահականորեն ընտրված այս երկրներում նման արդյունքների հասել, թերեւս պետք է պարզի մասնագիտական միտքը` հանձին տնտեսագետների ջոկատի թե բանակի, իր գիտությունների թեկնածու ու դոկտոր ներկայացուցիչների, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյա մասնագետների, կառավարության տնտեսական հատվածի կառավարիչ-մենեջերների: Այստեղ, մինչ այսօր, անգամ զերոյից գործունեություն ծավալելու արդեն 5-րդ տարում տարօրինակից առավել լռություն է, կարծես արդյունավետություն ասվածը միայն դասագրքային ու ատենախոսական հասկացություն է, Նոր Հայաստան կոչվածն էլ ընդամենը… ասենք, հեռուստաընկերություններից մեկի անվանում: Անշուշտ, չէր խանգարի  արդյունավետության հանրապետական միջոցառումների անցկացումը, որոնք առայժմ փոխարինվում են խորովածի ու տոլմայի, գարեջրի ու գինու տոնախմբությունների կազմակերպմամբ: Թերեւս նման առիթի առնչությամբ է ասվել հանրահայտ` կուշտը սովածին մանր է փրթում խոսքը թե միտքը, որը խնդիրներն անտեսելու ցցուն դրսեւորում է:

Էլեկտրական էներգիայի շնորհիվ ամեն ինչ շարժող ու դրա արդյունքում տարեկան 7 մլրդ կվտժամ էլեկտրաարտադրությունն արդյոք այն ցուցանի՞շն է, որը հարկ է որ հանգստության պաշար հանդիսանա ՀՀ տնտեսության համար: Իշխանությունն ու մասնագիտական որոշ շրջանակներ հաճախ են կիսաշշուկով խոսում, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգն ունի մինչեւ 1 մլրդ կվտժամ էլհոսանքի արտահանման կարողություն, այդ ընթացքում չհիշելով տարվա որոշակի շրջաններ հարեւաններից ներկրումների մասին: Վրաստանում օրինակ 1 բնակչի հաշվով տարեկան էլարտադրությունը 3000 կվտժամ է, Իրանում` 3400 կվտժամ, Թուրքիայում` 3500 կվտժամ: Բոլոր երեքում էլ այս՝ առայժմ համեստ արդյունքները ձեռք են բերվել հիմնականում հիդրոկայանների կառուցման շնորհիվ, երբ մեր նմանօրինակ ծրագրերը գրեթե դադարեցվել են. ոչ մի ձայն-ծպտուն Մեղրիհէկ-1-ի, Շնողհէկի, Լոռիբերդհէկի շինարարությունների վերաբերյալ, նույնը` փոքր հէկ-երի առումով: Իսկ ահա տարբեր վիճակագրական հաղորդումներից տեղեկանում ենք, որ ասենք Բելգիայում 1 բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադրությունը 7000 կվտժամ է, Ֆինլանդիայում` 12.000 կվտժամ, Նորվեգիայում` 22.000 կվտժամ…

Թվերն ու ցուցանիշները մտորելուց զատ նաեւ գործել են պարտադրում. կուրվագծվի՞ այն մեզանում, կապրենք-կտեսնենք: Իսկ թե ինչի կհանգեցնի տնտեսագետների սերուցքից կազմված նորաստեղծ ՀՀ տնտեսական քաղաքականության խորհրդի գործունեությունը, կտեսնենք առաջիկայում:

Ապրենք հույսով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

07.06.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավանդների վերադարձ. կան խնդիրներ

Հաջորդ գրառումը

Ատանայի երգը / Ողբը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը.

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող. Սաթիկ Սեյրանյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Ատանայի երգը / Ողբը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական