Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազատուհի Սամուէլ  (1942-2023)

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրուարի 24-ին, Երեւանի տարէցների տներից մէկում 81 տարեկան հասակում վախճանուել է իրաքահայ դերասանուհի Ազատուհի Սամուէլը (Լաչինեան): Նա առաջին աղջիկն էր, որ ուսանել էր Բաղդադի Գեղարուեստի ինստիտուտի դրամատիկական արուեստի բաժնում: Տակաւին սովորելու տարիներին Ազատուհին մասնակցել է մի քանի թատերախաղերի, աչքի ընկել «Օթելլո» եւ «Էդիպ արքայ» ներկայացումներում: Աշխատել է իրաքեան բազմաթիւ խմբերի, մասնաւորապէս՝ «Ժամանակակից գեղարուեստական թատերախմբի» հետ:  Տասնեակ թատերական բեմադրութիւններում գլխաւոր դերեր ստանձնած Ազատուհին, որը յայտնի էր որպէս «իրաքեան թատրոնի սրբուհին», մասնակցել է իրաքցի հեղինակների թատերախաղերի բազմաթիւ բեմադրութիւնների («Լապտերները», «Բանալին», «Փոթորիկը», «Արմաւենին եւ հարեւանները», «Մեռելների յեղափոխութիւնը»): Վերջին անգամ բեմ է բարձրացել 2006 թուականին՝ «Պատերազմի կանայք» թատերգութեան մէջ: Նաեւ նկարահանուել է «Երկու դէմք նկարի մէջ» (1989), «Տխուր առաւօտ» (1991), «Կարանտին» (2010) շարժանկարներում, «Ստուերի մարդը» (1993), «Տիկին Վահիդէի աշխարհը» (1997), «Գործ 238» (2001) հեռուստաշարքերում:

2015 թուականին արաբալեզու  «Ալ Ախպար» օրաթերթը գրել է, որ Ազատուհի Սամուէլն անկողնային հիւանդ է եւ օգնութեան կարօտ: Հաւանաբար այդ ահազանգից յետոյ հայրենակիցները նրան տեղափոխել են Հայաստան:

Իր կեանքը հայկական շրջանակներից հեռու ապրած, սակայն Հայաստանում իր վախճանը գտած Ազատուհի Սամուէլն իր անունն է թողել Իրաքի արաբալեզու թատրոնի եւ շարժանկարի պատմութեան մէջ:
 Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայազետի բարբառի բառարան

Հաջորդ գրառումը

Խեցգետնի քանակությունը  Սեւանա լճում պակասում է

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Խեցգետնի քանակությունը  Սեւանա լճում պակասում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական