Դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Ազգային Խորհրդի առավոտյան նիստի ժամանակ քվեարկության պիտի դրվի ԼՂ հակամարտության վերաբերյալ միջազգային խաղաղության ֆորում կազմակերպելու, ինչպես նաեւ ԼՂ հայերի վերադարձի հարցը:
Ինչպես ժամանակին ծանուցել ենք, Շվեյցարիայի Դաշնային խորհրդին հանձնարարված է հնարավորինս շուտ, ամենաուշը մեկ տարվա ընթացքում կազմակերպել միջազգային խաղաղության ֆորում՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ: Այս նախաձեռնության նպատակն է դյուրին դարձնել Ադրբեջանի եւ ԼՂ հայերի ներկայացուցիչների միջեւ բաց երկխոսությունը, որը կանցկացվի միջազգային հսկողության կամ միջազգային համապատասխան դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու իրենց պատմական հայրենիք հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձի վերաբերյալ: Կանդրադառնանք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ