Շաբաթ, 25 Հուլիս, 2026

5 ամսվա կալանքից հետո Գերասիմ Վարդանյանն ազատ արձակվեց

5 ամիս ապօրինի կալանքի մեջ գտնվելուց հետո դատարանի որոշմամբ ազատ արձակվեցի։ Սա մեր պետականությանը սպառնացող վտանգի փուլում ժողովրդական ընդվզմանը զուգահեռ իմ մասնակցությունը բանտով կանգնեցնելու հերթական գործողությունն էր. հայտնում է ՀՅԴ ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։

Նրա փաստաբաններն են Սերգեյ Հարությունյանը և Սոսե Չանդոյանը։

«Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրի ստրոգրումից հետո այս չորս տարիների պայքարից բազմաթիվ քրեական գործերից, շուրջ 1 տարվա բանտային կյանքից հետո հերթական անգամ արձանագրում եմ. իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ, և մեր պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»,- հավելել է Գերասիմ Վարդանյանը։

Դատարանը փոխեց Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

«Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, որը մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Դրական եմ համարում դատարանի որոշումը։ Հուսադրող է, որովհետև  գործը, որպես այդպիսին, շինծու է»,- ասել է փաստաբանը։   

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։