Չորեքշաբթի, Նոյեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՊԵՏԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԿՐՃԱՏՈՒՄՆԵ՞Ր

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեր հասարակությունը ընդհանրապես գոհունակությամբ ընդունեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առաջիկա ընտրություններից հետո կառավարության կազմը կրճատելու մասին: Հասարակական գիտակցության մեջ, ոչ միայն մեր երկրում, տպավորությունն այն է, որ նախարարությունները, նրանց մեծ ու փոքր պաշտոնյաները որպես աշխատավարձ ստացողներ, նրանց սպասարկող անձնակազմերը, ուղեւորություններն ու տրանսպորտի, կահավորման եւ այլ ծախսերը բնավ համեմատելի չեն նրանց օգտակարության հետ ու նրանց թվի նվազումը նույնհետայն կբերի ծախսերի կրճատում, կթեթեւացնի պետբյուջեի, հետեւաբար հարկատուների բեռը:

Ոչ սխալ, բայց շատ մակերեսային ու պարզամիտ մոտեցում: Պետական ծառայողների, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, փոխնախարար, գերատեսչությունների ղեկավարներ ու նրանց ենթականեր) թվի նվազումը միշտ չէ որ ուղիղ համեմատական է ծախսերի կրճատման, իսկ վերջինսՙ պետական արդյունավետ կառավարման հետ: Մեկի կրճատումը երբեմն չի առաջնորդում մյուսի կրճատմանը, եթե…

Իսկապես շատ են եթե-ները, սկսած պետական աշխատանքի արդյունավետությունից մինչեւ նյութական վարձատրության անհամաչափություն եւ կոռուպցիոն ռիսկեր: Եվրոպական տարբեր երկրների ու նույնիսկ Եվրոմիության ղեկավար համակարգի (չմոռանանքՙ վերջինում ընդգրկված են շուրջ 50000 պաշտոնյաներ) փորձը մեզ համար ուսանելի, բայց, անշուշտ, ոչ համաչափ դասեր է տալիս, որոնք հաշվի պետք է առնել մեր երկրում կառավարման համակարգի եւ հատկապես պաշտոնյաների, կրթական ու ներքին անվտանգության ոլորտներում աշխատողների թվի կրճատման յուրաքանչյուր փորձից առաջ: Այլ խոսքովՙ նման փոփոխությունները կարող են կատարվել միայն նախօրոք տնտեսական ու սոցիալական համապատասխան բարեփոխումներ իրականացնելու պայմանով:

Այսօր շատ է խոսվում խորհրդարանական ընտրություններից հետո պետական համակարգում կատարվելիք մեծաքանակ կրճատումների մասին (ըստ ոմանցՙ նույնիսկ 100 հազար), որպես հետեւանք նաեւ մի շարք նախարարությունների միացման: Առանց համապատասխան նախապատրաստության այդպիսի քայլը պիտի նշանակեր պարզապես գործազուրկների թվի կտրուկ ավելացումՙ իր սոցիալական ու քաղաքական, նաեւ անվտանգային ծանր հետեւանքներով: Մանավանդ որ ներհայաստանյան շուկան, բոլորիս է հայտնի, բոլորովին պատրաստ չէ աշխատանքից զրկվածներին «ներծծելու»: Չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ մեր երկրում խիստ սակավ են մարդկանց, այս պարագայումՙ պետական ծառայողների վերաորակավորման, աշխատանքի տեղավորման մեխանիզմները:

Անշուշտ ոչ ոք չի կարող առարկել, որ մեր պետական համակարգը տասնամյակների ընթացքում, հիմնականում ներքին շուկայի զարգացած չլինելու եւ չինովնիկական աշխատանքի նկատմամբ ավանդական շահադիտական մոտեցման պատճառով, արհեստականորեն ուռճացված է, եւ, միաժամանակ, դեռեւս շատ քիչ են այն մարդիկ, որոնք մասնավոր սեկտորում աշխատելը նախընտրում են հանրային սեկտորից: Հետեւաբար, իսկապես անհրաժեշտ է որոշակի կրճատումներ, «թեթեւացումներ» կատարել: Սակայն, կրկնեմ ինքզինքս, կտրուկ եւ լայնամասշտաբ կրճատումների համար մեր երկիրը պատրաստ չէ: Ամենեւին:

Հետեւաբար օպտիմալ եւ որոշ չափով անցնցում միակ լուծումը թելադրում է աստիճանական կամ հանգրվանային կրճատումներ անցկացնելը, սկսելով գերատեսչությունների եւ աշխատակիցների աշխատանքային արդյունավետության չափանիշների հաշվառումից, մասնագիտական մակարդակի ստուգումներից: Իրոք, մերինի նման երկրում 19 նախարարություն ունենալը պերճանք է, մեր փոքրաթիվ հարկատուների (ի դեպ, նրանց թիվը, ոչ թե 350 հազար է, ինչպես քանիցս կրկնում է Նիկոլ Փաշինյանը, այլ, մասնագիտական հետազոտության տվյալներով, ընդամենը 50 հազար) ուսերինՙ ծանրածանր բեռ, պետական ու հանրային միջոցների մսխում:

Հանգրվանային, այսպես կոչվածՙ պիլոտային կրճատումների պարագայում մենք կստանանք ոչ միայն բյուջետային մասնակի բեռնաթափում, այլեւ ստիպված կլինենք եւ հնարավորություն կունենանք կրճատվածների ներգրավմամբ ուժեղացնել մասնավոր սեկտորը ոչ միայն վերաորակավորման կամ վերամասնագիտացման միջոցով, այլեւ նորանոր ասպարեզներ բացելով անհատ կամ հավաքական ձեռներեցության առաջ, հեռանկարային ենթակառուցվածքներ ստեղծելով ներդնողների համար: Այլ խոսքովՙ կրճատումների չարիքը կարող ենք վերածել հասարակական-տնտեսական բարիքի: Կարծում եմՙ պետական կառավարման իմաստությունը այս եւ նման լուծումների մեջ է կայանում:

Իսկ ինչ վերաբերում է այս թեմայի հետ սերտագույն աղերս ունեցող մեկ այլ խնդրիՙ պետական ծառայողների, բարձրաստիճան կամ ոչ, նյութական վարձատրության գործող համակարգին, կփորձեմ անդրադառնալ դրան հաջորդիվ, անշուշտ ոչ մասնագիտական մոտեցմամբ, այլՙ ընթերցողներիս հետ որոշ մտորումներ կիսելու ցանկությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԱԽՍԵՐԸ ԵՎՍ ՊԵՏՔ Է ԻՄԱՍՏ ՍՏԱՆԱՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՎԱԾ ԿԼԻՆԻ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՎԱԾ ԿԼԻՆԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական