Կիրակի, Օգոստոսի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՅՍ ԿԱ, ԵԼՔՙ ՈՉ

09/11/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ելք, փաստորեն, չկա: Ավելի ճիշտ կա, բայց այն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չէ, ոչ էլ Արամ Զավենի Սարգսյանի հանգստացնող ու զգացմունքային ելույթները, ոչ էլ նույնիսկ Արտակ Զեյնալյանի իրավական գիտելիքներն ու փորձառությունը: Ելքը Լուսավոր Հայաստանն է, միայն: Նկատի ունեմ այս անունով կուսակցությունը, ոչ թե նպատակը: Այսինքն Լուսավոր Հայաստան կուսակցության գրասենյակում մի օր նստել են Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ու սկսել մտածել, լավ ի՞նչ անենք, որ Հայաստանը վերջապես դառնա լուսավոր: Հավանաբար Հայկ Կոնջորյանը հայտարարել էՙ իսկ ինչո՞ւ ենք մենք անհանգստանում այս հարցով, շնորհակալություն Փաշինյան Նիկոլ: Մարուքյանն էլ, գուցե մեղմ ժպտացել է ու պատասխանել, թե գիտե՞ս, Հայկ, այ եթե մենք չլինեինք Նիկոլ Փաշինյանի կողքինՙ նա չէր կարող հաղթել: Հայկն էլ հասկացել է, որ իրականում այդպես չէ ու դիմում է գրելՙ Լուսավոր Հայաստանից դուրս գալու:

Թե ի՞նչ կանի Լուսավոր Հայաստանն առանց Հայկ Կոնջորյանի, Էդմոն Մարուքյանն ավելի լավ կիմանա, իսկ թե ի՞նչ կանի Հայկ Կոնջորյաննՙ առանց Լուսավոր Հայաստանի, Նիկոլ Փաշինյանն ավելի լավ կիմանա: Այստեղ կարեւորն այն է, թե ի՞նչ կանի Լուսավոր Հայաստանն առհասարակ: Բանն այն է, որ այս կուսակցության, օրինակ, վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ճիշտ է, մարդիկ հայտարարում են, որ իրենք Փաշինյանի կառավարությանն ընդդիմություն են լինելու: Երեւանի քաղաքապետի թեկնածուն էլ Արտակ Զեյնալյանն էր, որը բոլորովին այլ կուսակցությունից է ու եւս չի հավատում, որ Լուսավոր Հայաստան տանող ճանապարհի տեղը միայն Էդմոն Մարուքյանը գիտի: Այսինքն երկրում երկու կարեւոր պաշտոնի, մեկըՙ ամենակարեւորի, թեկնածուն առանձին Լուսավոր Հայաստանը չունի, առաջադրել են, սատարել են այլ ուժերի թեկնածուներին ու այս ռեսուրսով էլ, ավելի ճիշտՙ ռեսուրսի բացակայությամբ գնում են դեպի Լուսավոր Հայաստան, ավելինՙ առաջարկում են հետեւել իրենց:

Չի բացառվում, որ Մարուքյանը մի բան գիտի, ինչը ոչ մեկս չգիտենք, դե օրինակՙ լավ լապտերների խանութի տեղ: Կամ, ինչպես առաջադրել վարչապետի թեկնածու մեկին, ում հետո պետք է ընդդիմություն լինել: Ամեն դեպքում Լուսավոր Հայաստանում լավ երիտասարդներ կան, Ռեմարկ կարդացած, Արեւմուտքում շատ եղած: Եղած-տեսած-սովորած: Ճիշտ է, սովորելն ուրիշ բան է, գործելըՙ բոլորովին այլ: Եթե նույնը լիներ, Լուսավոր Հայաստանը վարչապետի սեփական թեկնածուն էլ կունենար, քաղաքապետի էլ, շենքի լիազորի էլ, սեղանի թամադայի էլ: Հիմա չունի, միայն նպատակ ունի…

Եւ հենց այստեղ պարզվում է մի տարօրինակ բան. լույսը կա, ելքըՙ ոչ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հաջորդ գրառումը

ԲՈԼԹՈՆԻ ԴՂՐԴՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԲՈԼԹՈՆԻ ԴՂՐԴՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հրաբխային լեռան տարածքում կորել է 10 զբոսաշրջիկ

24/08/2025

Ռուսաստանում 10 հոգուց բաղկացած տուրիստական ​​խմբի անդամները  չեն կարողացել կապ հաստատել միմյանց հետ Մեծ Կուրիլյան լեռնաշղթայի Իտուրուպ կղզում գտնվող Բարանսկի...

ԿարդալDetails

Կիևն անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի վրա

24/08/2025

Տեսանյութ. Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

24/08/2025

Մանրամասներ ՝Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպից

24/08/2025

Փաշինյանը մինչև 2020-ի սեպտեմբեր ձեռնարկեր անհրաժեշտ զիջումներ, հազարավոր երիտասարդ հայեր այսօր կենդանի կլինեին. Վարդան Օսկանյան

24/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական