RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3228, Տպվել է` 371, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՃՙ ՆԱԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մերձավորարեւելյան հակամարտությունն ու Էրդողանը Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ են բերում, իրազեկում է կաթոլիկական Domradio -ի կայքէջըՙ մայիսի 16-ին հրապարակելով Ալեքսանդր Բրյուգգեմաննի հոդվածը:

Ավետյաց երկրում նորից բռնկված հակամարտությունը, Սիրիայում չդադարող պատերազմը չափերով փոքր երկրներՙ Բուլղարիա, Վրաստան, Ռումինիա, Ուզբեկստան են «ուղղորդում» մշակութային հետաքրքրություն ունեցող զբոսաշրջիկներին: Ուշագրավ կարող են լինել ահաբեկչությունից հեռու, դեռեւս «չբացահայտված» մշակութային երկրները, որ կրոնական ժառանգության հետ կարեւորում են նաեւ բնապահպանական, աշխարհագրական կամ առողջապահական բնույթի արդի հարցերի ընդգրկումը: Ճգնաժամը փոքր երկրների համար հնարավորություն է դառնումՙ մշակույթի ու արվեստի հանդեպ հետաքրքրություն ունեցողների քանակական աճ է նկատվում դեպի Հայաստան, գրում է Բրյուգգեմաննը:

«Փոքր Հայաստանը մի ողջ տիեզերք էՙ աշխարհի ամենահին քրիստոնյա երկիրն է, բիբլիական վայր, Կովկասում հազարամյա մշակութային հենքով, սեփական լեզվով ու այբուբենով, որ ազգ է միավորում», ծանուցում է լրատունՙ նկարագրելով զբոսաշրջիկներով լի ավտոբուսիՙ դեպի Սանահին դժվարմատչելի երթուղին: Ճամփորդության ղեկավարՙ Շվեյցարիայի Քուր (Chur) համալսարանի պրոֆեսոր Միշայել Ֆիիգերը նկատել է տալիս, որ Հայաստան ուղեւորությունների աճի «պատճառը նաեւ Էրդողանն է»: «Քանի այնտեղ նա է նախագահում, այցելություն այդ երկիր չեմ առաջնորդի», ասում է պրոֆեսորն ու մեկնաբանումՙ ինֆրակառուցվածքը հնարավոր է ավելի լավ վիճակում է, բայց քաղաքական առումով վտանգավոր կարող է լինել: Առանց պատճառիՙ «ահաբեկչության կասկածանքով» կարող են նույնիսկ զբոսաշրջիկին արգելափակել, կարծիք է հայտնում Ֆիիգերը:

Հիշյալ հոդվածում բավականաչափ առատ, մանրամասն տեղեկատվություն է տրամադրված Հայաստանի տեսարժան վայրերի, եկեղեցական համալիրների, հարեւան երկրների հետ ունեցած հարաբերությունների, աշխարհաքաղաքական վիճակի վերաբերյալ:

Գերմանական մեկ ուրիշՙ «Ռայն Նեքար ցայթունգը» մայիսի 19-ին զբոսաշրջային թեման շարունակելովՙ մեր երկրի հետ ծանոթությունն այսպես է սկսումՙ թավշյա հեղափոխությունն այնտեղ հաջող ավարտ ունեցավ: «Հայաստանն արթնանում է» վերնագրյալ հոդվածը հենց այդ իրադարձությամբ ներկայացնելը ենթադրել է տալիս, թե վերջին շրջանում գերմանական լրատվամիջոցներում վերնագիր դարձած այդ խաղաղ հեղափոխությունն այլեւս արդի Հայաստանի կենսագրական դրական տեղորոշիչն է:

Վիբկե Հելֆրիհը պատմում է Հայաստանի պատմության թանգարանում աշխատող գերմաներեն ուսանող Սուսաննայի մասին, որ ամսական հազիվ 150 եվրո է վաստակում, բայց ի հեճուկս նվազ աշխատավարձի, զբոսաշրջիկներին ոգեւորվածությամբ է պատմում իր երկրի հարուստ պատմության մասին: Մինչեւ վերջերս նա իր ապագան Գերմանիայում աշխատանք գտնելու հետ էր կապում, բայց հիմա նոր քամին թարմ օդ է բերել երկիր, հույսն էլ նորոգվել է, որ խորհրդայինՙ օլիգարխիկ կառուցվածքների գերակշռող վիճակը կվերանա, որ դրսում վարձատրություն փնտրող երիտասարդ մտավոր ներուժը կվերադառնա:

Հոդվածագիրը պատմում է մասնագիտությամբ հնագետ զբոսավար Արայի մասին, որը նույնպես իր ընտանիքի անդամների, ընկերների հետ հեղափոխության մասնակից է եղել: Նա հպարտ է իր երկրի մշակույթով եւ պատմությամբ:

Հակադրությունների երկիր է Հայաստանը, գրում է գերմանական թերթըՙ նկարագրելով մոդեռն Երեւանն ու տխուր, լքյալ գյուղերի պատկերը: : Մոտ մեկ միլիոն այցելու է ունենում երկիրը տարեկան: Արտերկրում ապրող հայերի հետ Հայաստան ամենաշատն այցելում են ռուսները, նրանց համար հեշտ ու հարմար վայր է, նաեւ այն պատճառով, որ բոլորը ռուսերեն խոսում են: Հիմա ամենաշատը գերմանացի ուխտագնացներն են այցելում քրիստոնյա այս երկիրը, գրում է հոդվածագիրըՙ ափսոսանք հայտնելով, որ երկրում արշավային տեղեկատվական ցուցանակների պակաս կա: Փոխարենը նշվում է, թե զբոսավարները որակյալ ենՙ լավ կազմակերպում են այցելուի առօրյան: Թերթն իր հրապարակումը եզրափակում է հեղափոխության դրական ակնկալիքով: Կոռուպցիան արմատ է նետել, վտանգել Հայաստանի ապագան: Հույսի ավազահատիկները կողք կողքի շարվելով կաշառքի անիվը կանգնեցնել կտան: Առաջին քայլն արդեն արվել է, գրում է «Ռայն Նեքար ցայթունգը»:

Թերթը հոդվածին կցել է այն տեղեկատվությունը նաեւ, որ օգտակար կարող է լինել Հայաստան ուղեւորվողների համար, մասնավորապես անհրաժեշտ համարելով հուշել, թե թռչել կարելի է Ավստրիական, Ուկրաինական ավիաուղիների միջոցով, գիշերելու համար օգտվել Դիլիջանի Toon Armeni Bed & Breakfast-ծառայություններից, Cascade հյուրանոցից, Arara Tours-ի կազմակերպած արշավներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ