Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԿԶԲՈՒՆՔ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ

04/05/2018
- 04 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանից ՀՅԴ ԳՄ-ն պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ Աղվան Վարդանյանը խախտել է կուսակցական կարգապահությունը: Բանն այն է, որ Վարդանյանը դեմ է գնացել կուսակցության որոշմանը եւ կողմ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը` ՀՀ վարչապետի պաշտոնում: ՀՅԴ-ն մինչ այդ հայտարարել էր, որ ընտրելու է «ժողովրդի թեկնածուին», ավելի ուշ հստակեցրեցՙ Նիկոլ Փաշինյանին, ու ահա, ինչպես ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է ասել` «Աղվան Վարդանյանի որոշումն անակնկալ էր նույնիսկ մեր խմբակցության համար»: Հետո Ռոստամյանն ասել է, որ սա Դաշնակցությունն է եւ բնականաբար կլինեն հետեւանքներ: Հետեւանքն էլ` ՀՅԴ ԳՄ-ի որոշումն էր, որի մասին արդեն ասացի:

Արդյունքում ՀՅԴ-ն կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, Աղվան Վարդանյանն էլ չմասնակցեց քվեարկությանը: Թե ինչ պետք է լինի պարոն Վարդանյանի հետՙ դա ՀՅԴ-ում ներկուսակցական խնդիր է: Մեր խնդիրը բոլորովին այլ տեղ է: Բանն այն է, որ մի շարք պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ չընտրեցին, որովհետեւ դրանից հետո իրենք իրենց չէին հարգի: Ավելին, օրինակ տիկին Արփինե Հովհաննիսյանը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից, որ եթե հիմա ինքը կողմ քվեարկի, Նիկոլ Փաշինյանն իրեն կհարգի՞: Փաշինյանը ժպտաց, ինչից ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ հետեւություններ արեց Արփինե Հովհաննիսյանը , բայց նա դեմ քվեարկեց: Տրամաբանում եմ` այն պատճառով, որ ինքը չի կարող դավաճանել իր սկզբունքներին: Դե այսինքն մարդն ամբողջ կյանքում ասել է Սերժ Սարգսյանը ճիշտ է, ու հիմա ինչպե՞ս ընդունի, որ սխալ է, հա ի՞նչ անենք, որ ինքը` Սերժ Սարգսյանն է ասել` «Ես սխալվեցի»:

Սկզբունք-ժողովուրդ ընտրությունը շատ կարեւոր է, փաստորեն, քանի որ ինչպես տեսնում ենք, շատերը «ժողովրդի կողմից չեն», քանի որ սկզբունքային են: Բայց կներեք, ո՞ւմ են պետք ձեր սկզբունքները, դրանցով ի՞նչ պետք է անեք: Պետք է մնաք հարգվա՞ծ, բայց որտե՞ղ, ո՞ւմ կողմից, պետք է կանգնեք հայելու առջեւ ու ասեք` «Ես հրաշալի սկզբունքային եմ», բայց դա ձեզ ի՞նչ է տալու, բացի մազոխիստական հաճույքներից, եթե իհարկե այդպիսիք լինում են: Հարցն այն չէ, որ երեկ դուք մեկի աշխատողն էիք, ու մեկին էիք անսխալական ճանաչում, այսօր ստիպված եք ուրիշին ճանաչել, հարցն այն է, որ ձեր սկզբունքները չեն ամրագրում ժողովրդի հաղթանակը, իսկ ժողովուրդը հաղթել է, եթե իմաստուն եք` կհասկանաք, որ ուրեմն նաեւ դուք: Օրինակ, դուք կարդացե՞լ եք, թե ի՞նչ է գրել ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավորի մանդատը վայր դրած Գրիգոր Ավալյանի որդին` իմանալով, որ իր հայրը հրաժարվել է պատգամավորությունից: Նա շնորհակալություն է հայտնել հորը, քանի որ այդկերպ հայրը ստիպված չի եղել քվեարկել ժողովրդի դեմ: Այսինքն մարդը դրսեւորել է սկզբունքայնությունը, այս պարագայում` հանուն ժողովրդի:

Գուցե սկզբունքները փոխելո՞ւ ժամանակն է, ավելի ճիշտՙ տեր ընտրելիս միանգամից ու վերջնական ընտրելու: Եթե այդպես է, եթե ուզում եք, կարող եմ մի խորհուրդ տալ. հենց ժողովրդին համարեք տեր, երբեք չեք կանգնի տիրոջը փոխելու ընտրության առջեւ: Հիմա կանգնած եք ու ի դեմս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարում եք` «Աշխարհի վերջն էլ գա, ես թիմ չեմ դավաճանի, մանդատս կդնեմ, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի»:

Պարոնայք, սա թիմ չէ, սա ժողովուրդ է:

01.05.18 թ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԴՐԱԴԱՐՁ «ՔՈ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ»

Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆՔ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025

Հոկտեմբերի 23-ին Բրիտանիայի միապետն աննախադեպ պաշտոնական այց է կատարել Վատիկան, որի ընթացում նրանք միասին աղոթել են Պատարագի ժամանակ: Միասնական աղոթքը`...

ԿարդալDetails

Կարգալուծություն. Եկեղեցական կյանքի ամենածանր որոշումը

24/10/2025

Հովհանավանքում քաղшքացիներին սադրող քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ են. Բորիս Մուրազի

24/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական