Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱԽՍՏԱԿԱՆՙ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Վարդենիս-Երեւան

Ո՞ւր է ասֆալտը

Մենք արդեն խոսել ենք Վարդենիսի շրջանի բազմապիսի խնդիրների մասին, որոնք տարիներ շարունակ մարդկանց դնում են երկընտրանքի առջեւՙ գնա՞լ, թե՞ մնալ:

Ի՞նչ խոսք, բացի Վարդենիսի շրջանից, ՀՀ մյուս տարածաշրջանները եւս չեն փայլում իրենց ողորկ ասֆալտներով ու երկրաչափական գծանշումներով: Բայց այստեղ խնդիրը մի փոքր այլ է, ավելի ճիշտ` մի փոքր չէ`ահագին: Պատկերացրեք, Շորժա-Վարդենիս ճանապարահատվածի մեծ մասը սարքին վիճակում է, ճիշտ էՙ տեղ-տեղ Հայաստանի ճանապարհներին բնորոշ կարկատաններ կան, մեկ-երկու փոսեր կան, բայց` այդքանը: Իսկ այդ ճանապարահատվածի Փամբակ-Արեգունի 15 կիլոմետրանոց հատվածն ուղղակի պատիժ է վարորդների ու համայնքների բնակիչների համար:

– Ո՞նց ա ստացվում, որ ճամփեն սարքում են, էրկու կողմից նորմալ ասֆալտ են անում, բայց մեջտեղի մասը թողում գնում են, էս ի՞նչ հաշիվ ա, ո՞նց հասկանանք, ինադու արած բա՞ն, թե՞ անհավատալի մոռացկոտություն: Լավ, եթե մոռացել են, ծիծաղս էլ ա գալիս սենց բան ասելիս, ո՞նց ա, որ էս 20 տարում չհիշեցին էս մի թիքա ճանապարհի մասին, – մեզ հետ զրույցում նեղսրտած պատմում էր տեղի բնակիչներից մեկը:

Գյուղացիները պատմում են` 2016-ի ամռանը իրենք ճարահատյալ փակել էին ճանապարհը, խցանման մեջ էին հայտնվել նաեւ ՊՆ նյութապահովման մեքենաները, մեծ աղմուկ էր բարձրացել, մարզպետարանը միանգամից արձագանքել էր:

– Հենց էդ ժամանակ, նույն օրը, մարզպետարանից մի հոգի էկավ, մի 10 րոպե շագատ արավ ու ասեց, որ մի ամսվա մեջ շինարարությունը կսկսեն, բայց խաբեցին, բերեցին մի քանի ավտո խիճ շաղ տվեցին, իբր` ուղղում են, էն էլ մի երկու ամսում վարի գնաց-, ասաց մեր զրուցակիցը: -Հիմա ամեն անգամ պիտի ճամփա փակե՞նք, կալոնայի մեջ բանակի ավտոներ էլ մնան, որ մեզ մարդու տեղ դնե՞ն, հո մենք մեր բանակի դուշմանը չենք, ախպեր, – հավելեց նա:

Փաստորեն պատկան մարմինները բացահայտորեն խաբել են 3 գյուղերի բնակիչներին ու հենց թափված խճի փոշին էլ փչել վերջիններիս աչքերին: Իրականում սա ողբալի փաստ է, քանի որ նախ այդ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, երկրորդ, միջհամայնքային տրանսպորտն այլեւս չի աշխատում, մարդիկ «ա» կետից «բ» կետը տեղափոխվելու համար տաքսուց են օգտվում, որը բնականաբար թանկ էՙ եւ ոչ միշտ հասանելի:

– Մի գլխացավի դեղ առնելու համար տաքսուն 5000 դրամ ենք տալիս ու Վարդենիս հասնում, ինչի՞ մեզ տրանսպորտ չեն տալիս, մեր փողի վրա գերբ չկա՞, թե՞ մենք մարդ չենք, ախպեր, – նեղսրտեց մեր փախստական զրուցակիցը:

Ավելին, այդ ճանապարահատվածի մի հատվածը (Ջիլ գյուղի մոտակայքում, 300-400 մետր) իսկական պատուհաս է, քանի որ լճի ջուրը քայքայելով պատնեշըՙ այժմ ազատորեն բնակվում է ճանապարհի տակ, այսինքն` մեքենաներն այդ հատվածն անցնելիսՙ ենթարկվում են մեծ վտանգի, վտանգ, որի մասին ամիսներ առաջ բազմիցս տեղեկացվել է ԱԻՆ-ին, բայց կա այն, ինչ` կա:

Այսքանից հետո էլի հարց է ծագում. ինչո՞ւ են այս մարզի բոլոր հոգսերը կենտրոնանում հենց բռնագաղթվածներով բնակեցված գյուղերում: Ինչո՞ւ է ճանապարհաշինարարության վրա ամեն տարի միլիոններ ծախսող, դե, համենայնդեպս, պետբյուջեից դուրս գրող պետության ճանապարհն այսպիսին: Ինչո՞ւ է ասֆալտի համար դուրս գրված գումարը միայն խճի ծառայում:

Վերջին շրջանում Հայաստանիՙ մոտակա սինգապուրյան տեսլականի հետ մարդիկ սկսել էին հավատալ, որ սայլը տեղից կշարժվի, բայց, ինչպես տեսնում ենք, մեր բնական պաշարների հետ միասին սայլի անիվներն էլ են վաճառվել, եւ ոչինչ չփոխվելով, արդյունքում մնաց նույն, հին ու ծեծված հարցը. ու՞ր է ասֆալտը:

Նկար 1. Ավտոճանապարհ կոչվածը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՐՍԱՎԱՆՔ ՔՆԵՍԵԹԻ ՀԱՍՑԵԻՆ

Հաջորդ գրառումը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ, ԹԵ՞ ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ԳՈՒՑԵ ՄԻԱՊԵՏԱԿԱ՞Ն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ, ԹԵ՞ ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ԳՈՒՑԵ ՄԻԱՊԵՏԱԿԱ՞Ն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական