Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐՄԻՐ, ԲԱՅՑ ՈՉ ՍԱՏԱՆԱ

26/01/2018
- 26 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բանակի արդիականացման պետական յոթնամյա ծրագրի շրջանակներում Հենրիխ Մխիթարյանը դարձավ «զինագործ»: Ով չգիտիՙ ասեմ, որ «զինագործներ» անունով հայտնի է Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը, որտեղ տեղափոխվեց Հենրիխ Մխիթարյանըՙ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում մեկ եւ կես տարի խաղալուց հետո: Ավելի ճիշտՙ մեկ տարի խաղալուց, կես տարիՙ պահեստայինների նստարանին նստելուց հետո:

Լոնդոնցիների գլխավոր մարզիչ «պրոֆեսոր» Արսեն Վենգերը արդեն նշել է, որ Հենրիխը կատարյալ ֆուտբոլիստ է, եւ ինքը հավանում է Հենրիխի ե՛ւ խաղային, ե՛ւ մարդկային որակները: Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր հերթին հաջողություն եւ երջանկություն է մաղթել Հենրիխինՙ վստահեցնելով, որ ինքը երբեք չի մոռանա հայ ֆուտբոլիստին: «Յունայթեդ»-ում Հենրիխի արդեն նախկին խաղընկերներՙ Զլատան Իբրահիմովիչն ու Ռոմելու Լուկակուն նշել են, առաջինըՙ թե Հենրիխին հաջողություն մաղթել պետք չէՙ «ուղղակի վայելիր խաղդ», իսկ Լուկակուն, թեՙ «Ես կկարոտեմ քեզ, եղբայր»: Հենրիխի նոր խաղընկերները «Արսենալ»-իցՙ նշում են, որ իրենց է միացել համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ եւ Հենրիխին բարի գալուստ են մաղթելՙ տուն: Ի դեպ իր նոր տանը հայ ֆուտբոլիստը կրկին հանդես կգա կարմիր-սպիտակ համազգետով («Արսենալ»-ի գույները եւս կարմիրն ու սպիտակն են), բայց այլեւս չի կոչվի «սատանա» («կարմիր սատանաներ» են անվանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին):

Մի խոսքով, հայկական ֆուտբոլային թիվ մեկ հարցը հանգուցալուծվեց ու Հենրիխ Մխիթարյանը… եթե «Արսենալ»-ում էլ չկարողացավ ամբողջովին ցուցադրել իր բարձր կարգը, ուրեմն իրականում բարձր կարգ չունի, ինչն, անշուշտ, այդպես չէ:

Մխիթարյանի այս պատմությունը, բացի բուն ֆուտբոլային հարց լինելուց, այլ, անհամեմատ ավելի նուրբ խորքեր ունի: Բանն այն է, որ Մխիթարյանը ցույց տվեց, թե որքան չտես ենք մենք ընդհանրապես, մեծ ֆուտբոլի առումովՙ մասնավորապես: Բանն այն է, որ մեծ թիմերում, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը» եւ իհարկե «Արսենալը», իր տեղը մշտապես ունենալու համար պետք է մշտապես կամ գոնե հաճախակի լավ խաղալ: Իսկ Հենրիխը «Յունայթեդի» վերջին խաղերում, երբ դեռ խաղում էր, ամենեւին էլ լավ չէր խաղում: Անշուշտ հնարավոր է, որ Հենոն լավ չէր խաղում, քանի որ «Մանչեսթերն» էր վատ խաղում, կամ սխալ մարզչական հրահանգներով էր խաղում, բայց փաստն այն է, որ վերջին խաղերում Լինգարդն, օրինակ գոլային փոխանցումներ արել է, Ռեշֆորդն ու Մատան, օրինակ, գոլեր խփել են, իսկ Հենրիխը ոչինչ չի արել: Եւ Հենրիխին «Յունայթեդ» բերած Մոուրինիոն բնականաբար պետք է դժգոհեր, ընդ որում, երբ Հենրիխը Եվրոպա լիգա էր հաղթումՙ «Յունայթեդ»-ի հետ ու կարիճ գոլ էր խփումՙ Պրեմիեր լիգայում նույն Մոուրինիոն չէր թաքցնում իր հիացմունքը Հենոյի խաղի նկատմամբ:

Հիմա, մեր կարծիքով, մեր աշխատանքը (տվյալ պարագայում մենքՙ Հենրիխ Մխիթարյանն ենք) անթերի է, մենք միշտ լավն ենք, ճիշտն ենք, ամենալավն ու ճիշտն ենք ու մեզ չեն հասկանում, մեզ չեն գնահատում, մեզ չեն ընդունում, մեզ ճանապարհ չեն տալիս, մեզ… Իսկ մենք ամեն բան անում ենք: Ընդ որում որեւէ մեկն իրավունք չունի դժգոհություն հայտնել մեզանից, քանի որ այդ իրենք են մեղավոր, որ մենք լավ արդյունքներ ցույց չենք տալիս մեր աշխատանքում: Մենք կատարյալ ենք, այդ իրենք չեն ուզում կատարյալ դառնալ: Կատարյալ մարդ ենք, կատարյալ ընտանիքներ ունենք, կատարյալ թաղեր, գյուղեր, քաղաքներ, երկիր, հայրենիք, մշակույթ, ազգ… Կատարյալ ու հանճարեղ: Միայն տնտեսությունը կատարյալ չէ, այն էլ ոչ թե մեր մեղքով, այլ իրենցՙ իշխանության, որի պատճառով էլ մենք վատ ենք ապրումՙ 1991-ից սկսած, չնայած մինչեւ այդ էլ առանձնապես լավ չէինք ապրում ու չնայած 1991-ից մինչեւ հիմա տարբեր տեսակի իշխանություններ ու իրարամերժ պաշտոնյաներ ենք ունեցել:

Մենք սովոր չենք, որ գովեստի է արժանի միայն մեր իսկապես լավ աշխատանքը, մեր կարծիքով մեր յուրաքանչյուր գործ պետք է գովեն: Մենք չենք ընդունում որեւէ տեսակի դժգոհություն, քանի որ Նոյն այստեղ է իջել, ճիշտ է Նոյի իջած տեղը վաղուց այստեղ չէ: Մենք աշխարհի ամենալավ ազգն ենք, քանի որ ոչ ոք Նարեկացի չունի, չնայած մեզանից քչերն են Նարեկացի կարդացել ու ավելի քչերը կարող են կարդալ: Մենք ամենահայրենասեր ու համախմբված ժողովուրդն ենք, որը սակայն հայապահպանության խնդիր ունի, ընդ որում ոչ միայն Հայաստանից դուրս: Մենք ամենաուժեղ բանակն ունենք, որից սակայն չի վախենում ադրբեջանականը, հակառակ պարագայում ձայնը կկտրեր ու իրենց ՊՆ-ի շենքից եթե դուրս էլ գար, ապա միայն նավերովՙ դեպի Կասպից ծով: Մենք ամենակիրթն ենք, սակայն աշխարհում առաջատար որեւէ համալսարան չունենք, առաջին քրիստոնյան ենք, բայց արոտավայր դարձած ու դարձող եկեղեցիներ ունենք եւ մենք… չենք ընդունում, որ ինչ-որ անգլիացիներ կարող են մեզանից ավելի լավ ֆուտբոլ խաղալ, մոռանալով, որ ֆուտբոլը հենց անգլիական խաղ է:

Հենրիխ Մխիթարյանն էլ մեզանից մեկն է, որին հաջողություն եմ մաղթում եւ որն անշուշտ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է… հայ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈՔՐԻԿ ԱԶԳԻ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԿՀԱՄԱՁԱՅՆԻ՞

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԿՀԱՄԱՁԱՅՆԻ՞

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական