Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչություն

2017 թվականի ստեղծագործությունների մրցանակաբաշխություն հետեւյալ անվանակարգերում`

ա) Գրականություն (ԱՄՆ եւ Կանադա ԹՄՄ Շաքե Թեքեյան- Ղազարյան հիմնադրամ)

բ) Երաժշտություն (ԱՄՆ եւ Կանադա ԹՄՄ Շաքե Թեքեյան- Ղազարյան հիմնադրամ)

գ) Կերպարվեստ (ԱՄՆ եւ Կանադա ԹՄՄ Շաքե Թեքեյան- Ղազարյան հիմնադրամ)

դ) Թատերական արվեստ (ԱՄՆ եւ Կանադա ԹՄՄ Շաքե Թեքեյան- Ղազարյան հիմնադրամ)

Մրցույթին մասնակցել ցանկացողները իրենց հեղինակած (2017 թվականի) աշխատանքները կարող են ներկայացնել հունվարի 22-ից մարտի 1-ը ՀԹՄՄ գրասենյակ, ամեն օրՙ բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը 11-00-ից մինչեւ 18-00 (Երեւան, Խանջյան 50, II հարկ, Հայաստանի Թեքեյան Մշակութային Միություն, հեռախոսՙ 552-632, 520-783, էլ.փոստՙ tekeyan@arminco.com):