Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՅՈ, ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ո՞Չ

12/01/2018
- 12 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունվարի 8-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը: Ու չնայած այս իրադարձությունը, ինչպես նաեւ այն, որ 120 երիտասարդ դիմում է ներկայացրելՙ մասնակցելու ՊՆ-ի «Ես եմ» ծրագրին, շատ կարեւոր են, ոչ պակաս կարեւոր է եւ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կենտրոնակական զինվորական հավաքակայանում կռացել ու կապել է զինվորի կոշիկի թելերը, բայց մենք կխոսենք հունվարի 7-ի իրադարձությունից: Այդ օրը, ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով դիպուկահարի կրակոցից զոհվում է ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը: Նկատելով կատարվածըՙ Վաչեին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե. Մուսինյանը, ապաՙ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ. Վանյանը, ովքեր հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով վիրավորվել են: Մուսինյանն ու Վանյանը տեղափոխվել են զինհոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վտանգ այլ տեղ է սպառնում. պարզվում է, որ երբ սահմանին վիրավորներ ենք ունենում, ինչը, ցավոք սրտի, սովորական բան է դարձել մեզ համար, որոնք կյանքին վտանգ չեն սպառնում, ապա նպատակահարմար չէ նրանց վիրավորվելու լուրը հաղորդելը: Ըստ ՊՆ մամուլի խոսնակ, հարգելի պարոն Հովհաննիսյանիՙ այդկերպ մենք հակառակորդին հստակ փաստ ենք ներկայացնում իր աշխատանքի արդյունավետության մասին : Պատկերացրեցի՞ք: Այսինքն հակառակորդը կրակում է մեզ վրա, վիրավորում է մեր տղաներին, բայց մենք այդ մասին չպետք է տեղեկացնենք, քանի որ հակառակորդը կկարդա, որ մենք վիրավորներ ունենք ու կուրախանա, որ իր աշխատանքն արդյունավետ է ավարտվել: Դե այսինքն մեր հակառակորդը խորը միջնադարում է մնացել, երբ թշնամի բանակները միմյանց կորուստների մասին իմանում էին բացառապես թշնամու ճամբարի տեղեկատվությունից, ինքը հիմաՙ 21-րդ դարում չունի բավարար միջոցներ իր աղբյուրներով ճշտելու իր իսկ աշխատանքի արդյունավետությունը ու ամեն անգամ կրակելուց հետո անհամբեր սպասում է հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությանըՙ հայ վիրավորների մասին, որ հրճվի:

Անկեղծ ասածՙ ես մինչեւ հիմա գիտեի, թե մեր հակառակորդը հրճվում է ոչ թե այն ժամանակ, երբ մեր զինվորները վիրավորվում են, առավել եւս, երբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այլ այն ժամանակ, երբ զոհվում են: Մինչդեռ, ինչպես ՊՆ հարգարժան խոսնակն է ասումՙ զոհերի մասին ՀՀ ՊՆ-ն հայտնում է, այդ լուրերը թաքցնելու իմաստը չկա, իսկ այ վիրավորների մասին նպատակահարմար չէ, քանի որ հակառակորդը…

Լավ, ենթադրենք չենք հայտնում, այ հենց հունվարի 7-ի դեպքը: Հայտնում ենք միայն, որ զոհ ունենք, չենք հայտնում այն մասին, որ նրան փրկելու համար անձնվիրաբար մարտի են նետվել հրամանատար սպան ու ծառայակիցը, հետեւաբար չենք հայտնում, որ վերջիններս վիրավորվել են, ինչի հետեւանքով հասարակությունը չի իմանում, որ մեր օրերում, մեր բանակում անձնազոհություն դեռ կա, բայց այդ մարդկանց հարազատները պետք է չէ՞ զինհոսպիտալ գնանՙ նրանց տեսության: ՊՆ-ն առաջարկում է, որ հարազատները գաղտնի՞ գնան զինհոսպիտալ, գուցե գիշերնե՞րը միայն գնան, սեւ մգացված մեքենաներով, որ հանկարծ չտեսնեն, թե ովքեր են: Գուցե այդ վիրավորների հիվանդասենյակներն է՞լ քողարկեն այնպես, որ վիրավորները չերեւան, կամ գոնե նրանց ստացած վերքերը չերեւան… Հարգելի, անգամ սիրելի ՊՆ, դարըՙ 21-րդն է, երբ սեփական կորուստը, ձախողումը, թերացումը թաքցնելը հետամնացություն է: Ու հիմա, երբ մենք սկսել ենք բանակի արդիականացման 7-ամյա ծրագիր, մի տեսակ ճիշտ չէ հետամնաց մնալը, բանն այն է, որ հնարավոր չէ արդիականանալՙ մնալով հետամնաց, այստեղ եւ-եւ-ը հաստատ չի գործում, այստեղ հաստատ կամ-կամն է:

Մյուս կողմիցՙ ուրախալի է, որ ՊՆ հարգարժան խոսնակը նաեւ նշել է, որ մենք, այսինքնՙ ՊՆ-ն, հաղթահարել է բարդույթը եւ տեղեկատվություն տրամադրելու հարցում աշխատում է թափանցիկՙ չթաքցնելով որեւէ զինվորի զոհվելու փաստը: Զոհվելու, ոչ վիրավորվելու: Տպավորություն այնպիսին է, որ հակառակորդը մեր զինվորների զոհվելու փաստից չի ուրախանում, դա նրա արդյունավետ աշխատանքը չի ապացուցում, իսկ ուրախանում է, երբ մերոնք վիրավորվում են…Ի դեպ, 2017-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն ունեցել է 59 զինծառայողի կորուստ: Ուշագրավ է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները անցյալ տարվա իրենց կորուստների մասին չեն տեղեկացրել, ինչը փաստորեն, չի նշանակում, որ մենք այդ մասին չգիտենք:

Իրականում մեր հակառակորդը շատ լուրջ է ու շատ բան իմանում է առանց մեր ասելու, մեր ժողովուրդն էլ, դրա համար էլ շարունակում է որդիներին ուղարկել բանակՙ անկախ նրանից, թե թերթերն ինչ են գրում:

Նախորդ գրառումը

ԳՐՔԻ ՊԵՍ ԲԱՐԴ, ՖԻԼՄԻ ՊԵՍ ՊԱՐԶ

Հաջորդ գրառումը

2018 ԹՎԱԿԱՆԸ ՆՈՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎՙ ԻՆՉ ԿՏԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅՐԵՐԻ ՄԵՂՔԵՐԸ» ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական