Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն ժամանակ, երբ Իլհամ Ալիեւը Դուբայում ակտիվ հանգստանում է, նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ: Նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է նախագահ Սարգսյանին:

Արցախի կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը:

Նույն օրն Արցախի եւ Հայաստանի նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ է մեկնել ուղղաթիռով, ոչ թե Երեւան-Ստեփանակերտ առաջին ինքնաթիռով, բայց սաՙ իմիջիայլոց: