Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՅԵՐԵՆ

18/07/2014
- 18 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անշուշտ թե չեմ խոսելու նոր ավարտված Մունդիալի մասին – դրա համար ունենք մասնագետներ, չհաշված ֆուտբոլասերների մեր ողջ բանակը, որը եթե մինչ այդ մասնագետ չէր, ապա անցյալ մեկ ամսվա ընթացքում հասցրեց լավապես մասնագիտանալ, տիրապետելով, ինչպես ասում են, ֆուտբոլային մարտավարության եւ ռազմավարության բոլոր հմտություններին: Չէ՞ որ հայերս ամեն ինչի մասնագետ ենք, հատկապես մեր չհասկացած բաների մեջ….

Բայց ուզում եմ արտահայտվել Մունդիալի առիթով ու խոսել մեր ֆուտբոլային մեկնաբանների լեզվի, խոսքի, հայերե՛ն լեզվի ու խոսքի մասին: Մի թեմաՙ որին նախապես անդրադարձ եղել է մեր թերթումՙ ընդհանրապես դրական գնահատումով, ի հակադրություն բոլոր նրանց, ովքեր պնդում, ջատագովում, քարոզում ու կիրառում ենՙ այսպես կոչված «կենդանի» հայերենը, այդ «կենդանության» տակ հասկանալով ժարգոնը, սլենգը, բարբառն ու ա-յախոսությունը:

Այդպիսի մարդկանց թիվը քիչ չէ հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի միջոցներում, նույնիսկ դպրոցներում ու բուհերում: Նրանք պարզապես մերժում են գրական հայերենը եւ պնդում, որ այն հասկանալի չէ մեր ժողովրդի լայն հատվածների համար, առավել եւս գրավիչ ու կենդանի չէ, եւ պնդում, որ մարդկանց խորթ է թվում «անկենդան» գրական հայերենը, եւ խառնում են ու խառնում հայ լեզուն իրենց իմացած-չիմացած անգլերենով, գողաշխարհից վերցված արտահայտություններով, բարբառային «հելանք», «ստեղ», «ստուց», «ինշ», «ախշիկ» բառերով, համատարած «գալըմ ա», «սիրըմ ա», «տանըմ ա» ձեւերով: Բանը հասել է այնտեղ, որ մատաղ սերունդըՙ մեր պատանիներն ու երիտասարդները, իրենց ընկերական միջավայրերում ամաչում են գրական հայերենով խոսել…

Անցած մեկ ամսվա ընթացքում, գրեթե ամեն օր, մեր ժողովուրդը, տղամարդիկ ու կանայք գրեթե համահավասար, հետեւեց ֆուտբոլային դրամատիկ մրցարշավին: Եվ մեր հեռուստատեսային մեկնաբանների խոսքը հնչեց անընդհատ եւ անդադար, հաճախ մասնագիտական ոչ պատշաճ մակարդակով, թեեւ սխալաշատ ու երբեմն անհեթեթ, բայց բացառապես գրական հայերենով, թերեւս ոչ այնքան մաքուր, սակայն գրակա՛ն լեզվով: Ու չհնչեց, գոնե ես չլսեցի ու չկարդացի որեւէ բողոք, թե նրանց լեզուն հասկանալի չէր, կամ կենդանի ու հաղորդական չէր: Այնինչ խոսակցական աղճատ լեզվում մեր ֆուտբոլասերներն ավելի սովոր են գործածել ռուսերեն «շտանգա», «ուգլավոյ», «աուտ», «ուդար», «պենալտի» ու նման բառեր, որոնք մեր սերիալիստ «լեզվաբանների» տեսության համաձայնՙ երեւի հարկավոր էր օգտագործել «ձողափայտ», «անկյունային», «եզրային գիծ», «հարված», «տուգանային» բառերի փոխարեն, վասնՙ «կենդանի», «մատչելի», «բնական» մատուցելու լեզուն:

Ի՞նչ երեւույթ է սա: Ինչո՞ւ են մեր ինքնակոչ «լեզվաբանները» մեր ժողովրդին պարտադրում, կիրառում ու տարածում աղճատ ու աղքատ իրենց «հայերենը»: Թաքցնելո՞ւ համար իրենց տգիտությունը, ծուլությունը, անճաշակությունը…

Ես չգիտեմ այս հարցի ճշգրիտ պատասխանը:

Եվ հաջորդ հարցը. ինչպե՞ս է որ մեր ֆուտբոլային մեկնաբանների հին, միջին ու նոր սերնդի ներկայացուցիչները պահպանում ու հաջողությամբ կիրառում են գրական հայերենը եթերում:

Այ, այս հարցի ես հստակ պատասխանը ունեմ:

Քանի որ Հայաստանում կա մարզական մեկնաբանների դպրոց, «շկոլա»: Այդ դպրոցն ստեղծվել է դեռ այն ժամանակ, 60-ականներին, երբ ռադիոյով ֆուտբոլային մրցումները մեկնաբանում էր լեգենդար (թող թույլ տրվի այս կլիշե դարձած բառն օգտագործել այստեղ) մեկնաբան, մասնագիտությամբ բժիշկ ու կոչումով հայրենասեր մարդ Լեւոն Դանիելյանը, որի ստեղծած ավանդույթը հետագայում շարունակեց Սուրեն Բաղդասարյանը, ապա Սլավա Սարգսյանը ո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍՊԻՏԱԿ»` «ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ» ԽՄԲԻ ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԿԻՆՈՅԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՓՈՇԻՆ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԿԻՆՈՅԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՓՈՇԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական