Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀՅՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

14/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Թարգմ. Հ.Ծ.

Հերթական հոդվածն անդրադառնում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցելությանը: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ այդ հոդվածից:

Դավութօղլուն հեղինակն է արտաքին քաղաքականության ոլորտում երկու տեսությունների, որոնք շատ են քննարկվել միջազգային շրջանակներում: Դրանցից մեկը Թուրքիայի «զրո խնդիր հարեւանների հետ» գաղափարախոսությունն է, մյուսըՙ Հայերի ցեղասպանության հարյուրամյակին ի պատասխան Գալլիպոլիի արշավի հարյուրամյակի տոնակատարությունը:

Դավութօղլուն Հայաստան չէր գա, եթե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բարձր մակարդակի վրա լիներ, ինչպես վերջին մի քանի տարիներին: Չնայած Թուրքիան պահպանում է դեռեւս իր ազդեցությունը Բալկաններում (հատկապես Կոսովոյի միջոցով), ընդհանուր առմամբ, սակայն, նրա «զրո խնդիր» քաղաքականությունը ամբողջովին ձախողված է:

Թուրքիայի ակտիվ մասնակցությունը Սիրիայի դեմ ծավալված արշավին հակընդդեմ ազդեցությունն ունեցավ ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային շրջանակներում: Մինչ Թուրքիան, ոտնահարելով իր բարերարների շահերը, օգնության ձեռք մեկնեց հարեւաններին (նկատի ուներ 20 միլիարդ դոլարի էներգահամաձայնագիրը Իրանի հետ այն դեպքում, երբ Մ. Նահանգները տնտեսական պատժամիջոցներ էր կիրառում նրա դեմ), այդ բարերարները (հատկապես Մ. Նահանգները) պայմանագրեր կնքեցին Թուրքիայի հարեւանների հետՙ շրջանցելով Թուրքիան (նկատի ունեմ ամերիկյան համաձայնությունը Իրանի հետՙ միջուկային ծրագրի հարցում եւ ռուս-ամերիկյան նախաձեռնությամբ Ժնեւում սպասվող կոնֆերանսը Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ): Թուրքիան փաստորեն խաղից դուրս մնաց:

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրությունները դեռեւս մնում են չվավերացված, հակառակ Հիլարի Քլինթոնի գործադրած եռանդուն ջանքերի:

Դավութօղլուի քաղաքականությունը Եգիպտոսի խնդրում նույնպես իր դեմ դուրս եկավ, երբ նա սկսեց պաշտպանել նախագահ Մուհամմեդ Մուրսիին եւ «Մահմեդական եղբայրներին»:

Էրդողանն ու Դավութօղլուն երազում էին սուննիների գերիշխանություն ստեղծել Միջին Արեւելքում, Եգիպտոսի իսլամիստների օժանդակությամբ: Այդ հարցում Անկարան նաեւ բախվեց Սաուդյան Արաբիայի հետ, որը որոշեց թիկունք կանգնել զինվորականներին եւ պայքարել «Մահմեդական եղբայրների» դեմ:

Ի դեպ, Թուրքիան հաջողության էր հասել նաեւ գիտական եւ լրատվական շրջանակներում տրամադրություն ստեղծելուՙ ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման, բայց երբ Կահիրեն վռնդեց Թուրքիայի դեսպանին, տրամադրությունները փոխվեցին, եւ այսօր եգիպտական զանգվածային լրատվամիջոցները ազատորեն քննարկում են Ցեղասպանության հարցը եւ խոսակցություններ կան նույնիսկ ճանաչման վերաբերյալ:

Սիրիայի խնդրում Թուրքիան Քաթարի փոքրիկ էմիրության աջակցութամբ զենք ու վարձկաններ էր մատակարարում: Բայց այժմ Քաթարը, վերանայելով իր քաղաքականությունը, պաշտպանում է Ասադի կառավարությանը:

«Զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության մեջ ներգրավված մյուս երկիրը Իրաքն է: Թուրքիան անխնա ռմբակոծում էր Իրաքի ինքնավար քրդական շրջանները, բայց վերջինիս հեղինակության բարձրացման պայմաններում ստիպված եղավ փոխել իր վերաբերմունքը, նախքան որ Իրաքի քրդերը կոգեւորեին Թուրքիայում գտնվող իրենց ազգակիցներին: Անկարան վերջերս նավթային պայմանագիր կնքեց տարածաշրջանային քրդական կառավարության հետ, խախտելով Իրաքի սահմանադրությունը եւ իհարկե բարկացնելով Բաղդադի կենտրոնական կառավարությանը:

Այնպես որ, Դավութօղլուի Երեւան ժամանելը տեղի է ունեցավ «զրո խնդիր» քաղաքականութան զրոյական արդյունքի պայմաններում:

Թուրք մի քաղաքագետի մեկնաբանությունը որոշակի լույս է սփռում այդ այցի վրա: «Կովկասյան մարտավարական ուսումնասիրությունների թուրքական կենտրոնի» ղեկավար դոկտ. Հասան Օքթայը «Հակկին.ազ» ադրբեջանական լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պատանդ է դարձել Բաքվի ձեռքում: «Կարծում եմ սա սխալ է, որովհետեւ Թուրքիան մեծ ու հզոր երկիր է, եւ ինքը պետք է նախաձեռնողի դերում լինի եւ ոչ թե կախված լինի Բաքվից: Ցանկանում ենք դա, թե ոչ, Հայաստանը Հարավային Կովկասի անքակտելի մասն է կազմում, եւ մենք պարտավոր ենք հաշվի նստել նրա գոյության հետ», ասել է նա:

Ըստ Օքթայի, որը մոտիկ է Էրդողանին, Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ սահմանը բացել Ցեղասպանության հարյուրամյակի առիթով: «Բայց իմ անձնական կարծիքն այն է, որ Թուրքիան պետք է բացի սահմանը», ավելացրել է նա:

Շատ են խորհրդածություններն ու ենթադրությունները Դավութօղլուի այցելության առնչությամբ, դրանք հիշեցնում են նախագահ Գյուլի այցելության նախօրեին կատարված խորհրդածություններն ու ենթադրությունները:

Հուսով լինենք, որ այս այցելությունը չի վերածվի «ֆուտբոլային քաղաքականության» մի նոր խաղի, որն ավարտվի 0:0 հաշվով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԶԻՑ «ՔԱՇՎԱԾ» ԱԴՐԲԵՋԱՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՔ ՏԱՐԻ ԵՎ 50 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՙ ՈՐՔԱ՞Ն ԷՆԵՐԳԻԱ Է ԽՆԱՅՎԵԼ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՔ ՏԱՐԻ ԵՎ 50 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՙ ՈՐՔԱ՞Ն ԷՆԵՐԳԻԱ Է ԽՆԱՅՎԵԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական