Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 F-16 կործանիչների, ինչպես նաև Անկարայի ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչների արդիականացման խնդրանքով: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Աղբյուրների համաձայն, գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն դեռ ուսումնասիրվում է Պետդեպարտամենտի և Պենտագոնի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից:
«Պետդեպարտամենտն իր քաղաքականության շրջանակներում չի հաստատում կամ մեկնաբանում զենքի և տեխնիկայի ենթադրյալ վաճառքը կամ փոխանցումները, մինչև դրանք պաշտոնապես չհանձնվեն Կոնգրեսին», – մեկնաբանել է ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչությունը: