Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԱՄՆ Սենատն ընդունել է պետպարտքի սահմանաչափը բարձրացնելու մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատը քվեարկության արդյունքներով ընդունել է պետական պարտքի սահմանաչափը ժամանակավորապես բարձրացնելու մասին օրինագիծը՝ կանխելով դեֆոլտի տեսական հնարավորությունը:

Փաստաթուղթը պաշտպանել է 50 սենատոր, 48-ը դեմ է հանդես եկել, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

Օրինագիծը բարձրացնում է պետական ​​պարտքի առաստաղը 480 միլիարդ դոլարով մինչև դեկտեմբերի 3-ը, քանի դեռ տեղի են ունենում բանակցություններ հանրապետականների և դեմոկրատների միջև։