Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 60%-ի նոր սեփականատերը մտադիր է Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցել

02/10/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն

Արմինֆո. «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն, որը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 25% -ը նվիրաբերել է ՀՀ կառավարությանը, «ԳեոՊրոՄայնինգ Արմենիա» ընկերության 100% դուստր ձեռնարկությունն է:

Սեպտեմբերի 30 -ին ընկերությունը ձեռք բերեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային»-ի 60%-ը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության եւ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության (ԲԸ) համատեղ հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը որպես նվեր ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության 25% բաժնեմասը` ռուսական «Արդյունաբերական ընկերություն»  ԲԸ կողմից: Որոշումը կայացվել էր «գրավոր քվեարկությամբ»  եւ հրապարակվել սեպտեմբերի 30-ին, ուշ երեկոյան կառավարության պաշտոնական կայքում: Փաստաթղթի համաձայն, բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են ՀՀ վարչապետի աշխատակազմին:

«Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն եւ Հայաստանի կառավարությունը ուրախ են հայտարարել, որ ընկերությունը բաժնետոմսերի 25%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը: Ընկերությանը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը: Հայաստանի կառավարությանը փոխանցված բաժնետոմսերի 25%-ը կազմում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի» ընդհանուր  կապիտալի 15%-ը, որը, հետեւաբար, անցել է Հայաստանի Հանրապետության տիրապետությանը», – ասված է համատեղ հայտարարության մեջ:

«ԳեոՊրոՄայնինգ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն նշել է, որ ընկերությունը երկար տարիներ է գործում Հայաստանում եւ գրեթե երկու տասնամյակ վստահելի գործընկեր է Հայաստանի Հանրապետության եւ հայերի համար: «Մենք ուրախությամբ օգտվեցինք հնարավորությունից՝ մեր բիզնեսն ավելի ընդլայնելու Հայաստանում եւ ձեռք բերելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի» վերահսկիչ փաթեթը՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանին 15% բաժնեմաս: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, եւ սա մեր ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է։ Դա շահավետ կլինի Հայաստանի Հանրապետության, ժողովրդի եւ մեր բաժնետերերի համար, ինչպես նաեւ նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար: Մենք մտադիր ենք առաջիկա տարիներին սկսել Հայաստանում նոր պղնձաձուլարանի շինարարություն», – ասել է Տրոցենկոն:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն, իր հերթինմեկնաբանելով գործարքը, շնորհակալություն հայտնեց «Արդյունաբերական ընկերությանը» այն բանի համար, որ «հնարավորություն տվեց Հայաստանի ժողովրդին ունենալ մասնաբաժին երկրի խոշորագույն արդյունաբերական ակտիվներից մեկում»։ «Այս պրակտիկան, որը տարածված է ամբողջ աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում, կարող է օրինակ ծառայել հայ ժողովրդի համար, այն իմաստով, թե ինչպես է գործնականում գործում շահագրգիռ կողմերի կապիտալիզմի եւ ընդհանուր արժեքների հայեցակարգը: Մենք վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը սկիզբ կդնի Հայաստանում ավելի կառավարվող, ավելի ներառական եւ կայուն հանքարդյունաբերության ոլորտին, ինչից կշահի ինչպես երկիրը, այնպես էլ ներդրողը», – հայտարարեց ՀՀ փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Ռոման Տրոցենկոն Երեւանում հայտարարել էր, որ AEON Corporation-ը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանում պղնձաձուլարանի (ձուլարանի) շինարարության նկատմամբ:

ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տված հարցազրույցում Տրոցենկոն ընդգծել էր, որ ընկերությունը դեռ չի սկսել ուսումնասիրել այս ծրագրի իրականացման (fieasibility study/տեխնիկատնտեսական հիմնավորումներ) հնարավորությունները, քանի որ դրա համար անհրաժեշտ է քաղաքական որոշում, թե որն է լինելու նախագիծը. որոշելու այս նախագծի վայրը, բնույթը, քանի որ այն կապված է այնպիսի բաների հետ, ինչպիսիք են էներգիան, որի արտադրությունը դեռ բավարար չէ, ջրի շրջանառության ցիկլը՝ կապված այն հարցի հետ, թե որտեղից ջուր ստանալ եւ ինչպես օգտագործել այն, եւ այլ հարցեր: Սա, ինչպես նկատեց գործարարը, բավականին բարդ նախագիծ է, ուստի դրա այն իրականացվելու է փուլային տարբերակով:

Տրոցենկոն նշել էր, որ որպես կանոն, նախագծի մեկնարկից մինչեւ առաջին շինարարություն ժամանակահատվածը կազմում է 2-2,5 տարի, ուստի եւ հանդիպման օրը կարելի գրանցել որպես ծրագրի քննարկման մեկնարկ: «Ես համաձայն եմ, որ սա լավ նախագիծ է, եւ այժմ անհրաժեշտ է այն իրականացնել , դրա համար փնտրելով ռեսուրսներ, տարածք, էներգետիկա», – շեշտել է Տրոցենկոն:

Նշենք, որ Geopromining (ԳեոՊրոՄայնինգ)  ընկերությունների խումբը Հայաստան է մուտք գործել 2007 թվականից՝ ձեռք բերելով GPM Gold- ը, որը շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը եւ Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան: Այնուհետեւ ընկերությունը ձեռք բերեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ՊՄԿ): Ընկերությունը ներդրել է մոտ 400 մլն դոլար Հայաստանի տնտեսության մեջ եւ դարձել է Հայաստանում մասնավոր արդյունաբերական խոշորագույն ներդրողը: Ներդրումներն ուղղված էին երկու ձեռնարկությունների տեխնիկական վերազինմանը եւ տեխնոլոգիական արդիականացմանը: Այսպիսով, «GPM Gold» ընկերությունը դարձավ առաջինն աշխարհում, որտեղ հաջողությամբ ներդրվեց դժվար կորզելի  հանքաքարերի մշակման «Ալբիոն» տեխնոլոգիան: Ագարակի ՊՄԿ-ն հաջողությամբ ավարտեց արտադրության արդիականացման երկու փուլը: «ԳեոՊրոՄայնինգ»-ը Հայաստանի հինգ խոշոր հարկատուներից մեկն է: Ընկերությունը նաեւ ավելի քան 10 միլիոն դոլար է նվիրաբերել սոցիալական տարբեր նախագծերի՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում:

Geopromining-ի հիմնադիր Սիման Պովարենկինը ընկերությունը վաճառեց գործարար Ռոման Տրոցենկոյին, ով ընկերության կապիտալ է մուտք գործել 2020 թվականին:

finport.am

Նաիրա Բադալյան

Թարգմ․՝ Զ․Մ․

02.10.21թ

Նախորդ գրառումը

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ երբեք համաներում չի շնորհի Սահակաշվիլիին

Հաջորդ գրառումը

Գազայի երկու բնակիչ փորձել է Իսրայել մուտք գործել նռնակներով լի պարկով

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Գազայի երկու բնակիչ փորձել է Իսրայել մուտք գործել նռնակներով լի պարկով

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական