Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Գազայի երկու բնակիչ փորձել է Իսրայել մուտք գործել նռնակներով լի պարկով

Իսրայելի զինծառայողները բերման են ենթարկել Գազայի հատվածի երկու բնակչի, երբ վերջիններս փորձում էին մուտք գործել հրեական պետության տարածք, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

«Այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները ձերբակալել են երկու կասկածյալի, ովքեր փորձում էին սահմանային պատնեշը հատել և Գազայի հատվածից անցնել Իսրայել: Կասկածյալներից առգրավվել է նռնակներով պարկ», – ասվում է բանակի հայտարարության մեջ: