ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Ֆլորիդայի դաշնային դատարան՝ Twitter-ին պարտադրելու ժամանակավորապես վերականգնել իր էջը, քանի դեռ ինքը դատի է տալիս հաշիվը ամբողջությամբ վերադարձնելու համար, հաղորդում է Bloomberg-ը:
Թրամփը նշել է, որ Twitter-ն իր հաշիվը փակել է Կոնգրեսում իր քաղաքական մրցակիցների ճնշման ներքո:
Թրամփը հավելել է, որ երբ ինքը զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի պաշտոնը, Twitter-ը անհիմն գրաքննության էր ենթարկում այդ էջը՝ նշելով իր գրառումները որպես «ապակողմնորոշիչ տեղեկություններ» կամ հայտնելով, որ դրանք, իբր, խախտել են ընկերության կանոնները: