Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Պետք է շարունակել պայքարել․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չենք մոռացել, որ՝-հայ ռազմագերիները դեռևս գտնվում են ադրբեջանական բանտերում,


-մայիսի 12-ից մինչև հիմա ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի տարածքում,


-միջազգային մակարդակով օրինականացվում է ուժի կիրառման ճանապարհով ինքնորոշման իրավունքը խեղդելու նախադեպը,


-միջազգային մակարդակով օրինականացվում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

Պետք է շարունակել պայքարել, ակտիվ դիվանագիտություն բանեցնել բոլոր միջազգային հարթակներում և թույլ չտալ այս ամենի օրինականացումը:Մենք իրավունք չունենք հիասթափվել միջազգային հանրության անգործությունից և հաշտվել այս ամենի հետ»։