Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ֆրանսիայում մոտ 260 անձ պատվաստվել է ժամկետանց պատվաստանյութով

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանում մոտ 260 մարդ ստացել է ժամկետանց Pfizer կորոնավիրուսային պատվաստանյութի չափաբաժին, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով France Bleu ռադիոկայանը:

Պատվաստանյութերի այս խմբաքանակը, որը հալեցվել էր օգոստոսի 6-ին, օգտագործվել է սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 21-ի պատվաստումների համար, թեև սեպտեմբերի 5-ին պիտանելիության ժամկետն ավարտվել է: Ըստ ռադիոկայանի, պատվաստվածների թվում են եղել Լուարի դեպարտամենտի յոթ քոլեջների մոտ 100 ուսանողներ:

Դեղերի անվտանգության ազգային գործակալությունը հայտարարել է, որ պատվաստանյութերի այս խմբաքանակով պատվաստված մարդկանց առողջության համար ռիսկեր չկան, սակայն պատվաստման արդյունավետության երաշխիքներ չկան, հաղորդում է ռադիոկայանը: Դրա հետ կապված՝ ուսանողներին կառաջարկեն նորից պատվաստվել: