Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Սարկոզին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման

Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականի նախընտրական արշավը անօրինականորեն ֆինանսավորելու մեջ և դատապարտել մեկ տարվա ազատազրկման։ Ժամկետի ընթացքում նա կլինի չբանտարկված՝ էլեկտրոնային շղթայով: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է BFM հեռուստաալիքը:

Դատավճիռը կայացվել է Սարկոզիի բացակայության պայմաններում, ով չի ներկայացել եզրափակիչ նիստին: Դատարանը համարում է, որ Սարկոզին շարունակել է իր նախընտրական հանրահավաքները՝ չնայած ծախսերի՝ օրենքով սահմանված սահմանաչափի գերազանցմանը: Օրենքով թույլատրված 22 մլն եվրոյի փոխարեն քարոզարշավի վրա ծախսվել է ավելի քան 42 մլն եվրո: