Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Խուզարկվել են ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի եւ Ավիացիայի նախկին պետ, կալանավորված Ավետիք Մուրադյանի բնակարանները

Hraparak.am-ը հայտնել էր, որ այսօր խուզարկություններ եւ ձերբակալություններ են իրականացվել պաշտպանության ոլորտի նախկին եւ ներկա պաշտոնյաների շրջանում, եւ որ ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, խուզարկել են ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի եւ Ավիացիայի նախկին պետ, կալանավորված Ավետիք Մուրադյանի բնակարաններում:

ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ` հայտնի գործի շրջանակներում:

Այլ տեղեկություններ Ասատրյանը չի փոխանցել: