Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Էրդողանը Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել

Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:

«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններ վարելուց հետո մենք հեռացանք Սոչիից», – գրել է Թուրքիայի առաջնորդը Telegram-ում:

Դրանից առաջ Պուտինը ավելի քան երեք ժամ տևած հանդիպումը «օգտակար և բովանդակալից» էր անվանել:

Երկու նախագահների բանակցությունները կայացել են Ռուսաստանի առաջնորդի՝ Սոչիի նստավայրում: