Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք շոուներ ապահովելու ճանապարհով չենք գնալու․ Արթուր Խաչատրյան

28/09/2021
- Տեղական, Տեսադարան

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց, Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը տարածեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր. «Հայոց պետականության լինելիությունն ապահովելու, Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել մեզ պարտության տարած, մեր համազգային շահերին դավաճանած, ՀՀ ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարած իշխանությունից, որն ունակ չեղավ երաշխավորելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեր քաղաքական օրակարգը նույնն է»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով Դաշնակցություն կուսակցության տարածած հայտարարության մասին, ընդգծեց՝ փողոցային պայքարը շարունակում են դիտարկել՝ որպես այս իշխանության հրաժարականի հասնելու տարբերակ, սակայն, ի տաբերություն մինչև ընտրություններն ունեցած իրենց օրակարգի, հիմա փողոցային պայքարը համալրելու են խորհրդարանի ընձեռած պայքարի գործիքակազմով։

«Ընտրություններից առաջ և հետո, չեմ կարող ասել, որ մեր քաղաքական օրակարգը փոխվել է, պնդում ենք՝ պատերազմը և պարտությունն այս իշխանության ոչ կոմպետենտության արդյունք էր, կան նաև այլ գործոններ՝ առերևույթ պետական դավաճանության հետ կապված, ուստի մենք գտնում ենք, որ պետությունը նման կրախի առաջ կանգնեցրած իշխանությունը երկրի համար գոյութենական վտանգ է ներկայացնում և դրա հեռացման համար նկատի պետք է ունենանք խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի բոլոր՝ օրենքով չարգելված, տարբերակները»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Հարցին՝ երբ կրկին դիտարկում են անցումը փողոցային պայքարի տարբերակին, արդյո՞ք դրանով չեն փաստում, որ իրենց ասած անհարմար ընդդիմությունը չեն կարողանում լինել խորհրդարանում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք շատ էլ անհարմար ընդդիմություն են, սակայն պայքարի փողոցային տարբերակները համատեղելու կողմնակից են նաև։

Հարցին՝ որքանո՞վ են անհարմար ընդդիմություն, և որքանո՞վ է հնարավոր լինում ազդել իշխանության կայացրած ոչ ժողովրդավար և ժողովրդի համար ոչ նպաստավոր որոշումների վրա, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ նման որոշումների կայացման դեպքում Սահմանադրական դատարան են դիմում՝ դրանց օրինականությունը վիճարկելու համար, իշխանություններին ուղղում են անհարմար հարցեր ու հարցապնդումներ՝ դրանով հանդերձ՝ հասարակության համար ներկայանում՝ որպես այլընտրանք այս իշխանությանը։

Ըստ Խաչատրյանի՝ բնական է, որ ընդդիմության այս գործելաոճից կարող են դժգոհ լինել հասարակության տարբեր շերտերը, որոնք, կարող է, ջարդելու, փշրելու և, ինչո՞ւ ոչ, նաև շոուներ ապահովելու կողմնակից են, սակայն իրենք այդ ճանապարհով չեն գնալու։

«Կա ձև և կա բովանդակություն, փողոցն ուներ պայքարի իր տրամաբանությունն ու ձևը, խորհրդարանը՝ իրենը, փողոցինը խորհրդարանի դահլիճից ներս չես կարող տեղափոխել։ Այնպես որ, եթե շոուներ են ուզում, դա այլ բան է, պետք է դիմեն շոումենների, շոու ցանկացողների, ղժղժոցների մասին խոսացողները ուղղորդվում են այն մարդկանց կողմից, որոնք կարծում են, որ կարող են լինել ավելի լավ ընդդիմություն։ Կան մարդիկ, որոնք ուզում են, որ ընդդիմությունը ձև ապահովի, գուցե ինքնահրկիզումն ավելի լավ թամաշա լինի, դիտարժան լինի Ազգային ժողովում ավելի շատ գոռգոռոցները, բայց խորհրդարանական ընդդիմությունը, որը ակնկալում է, արտահերթ թե հերթական՝ ձևավորել ավելի սոլիդ կառավարություն, դա նրանց գործիքակազմը չէ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ գրառումը

Ապօրինի զինամթերք է հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

Մահացել է բլյուզ եւ ռոք երաժիշտ Նիկոլայ Հարությունովը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի մեջ, ումից բողոքում են թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026
Նորություններ

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մահացել է բլյուզ եւ ռոք երաժիշտ Նիկոլայ Հարությունովը

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական