Ավստրալիայի կողմից AUKUS (Ավստրալիա-Միացյալ Թագավորություն-ԱՄՆ) եռակողմ գործընկերության ներքո կառուցված առաջին միջուկային սուզանավերը ծառայության կանցնեն երկրի ռազմածովային ուժերին 2036 թվականին: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը:
Վարչապետն ընդգծել է, որ AUKUS գործընկերության ստեղծումը դարձել է «անվտանգության ամենամեծ նախաձեռնությունը» 1951 թվականից ի վեր, երբ ստորագրվեց Խաղաղօվկիանոսյան անվտանգության պայմանագիր՝ ռազմական դաշինք Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի միջև:
Մորիսոնը նշել է, որ գործարքի շրջանակներում երկիրը կստանա «մուտք դեպի ամենաժամանակակից ստորջրյա տեխնոլոգիաներ Ավստրալիայի և իր ազգային շահերի պաշտպանության համար»: