Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և հայտարարել, որ անհրաժեշտ է համագործակցել «Թալիբան» շարժման հետ՝ ներգաղթյալների հոսքի աճը կանխելու համար:
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել փոխգործակցությունը Թալիբան շարժման հետ՝ Աֆղանստանին հումանիտար օգնության առաքումն ապահովելու համար, հակառակ դեպքում մենք պետք է ակնկալենք միգրացիոն ճնշման աճ», – ասվում է հայտարարության մեջ:
Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Լիբիայում: Էրդողանը նշել է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի և մաքսային միության թարմացման շուրջ հնարավորինս արագ և առանց նախապայմանների բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:




