«Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչը արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար»,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ այդ հայտարարությունները Փաշինյանը «պարտավորվել է» անել՝ նույն կերպ, ինչպես պարտավորվել է չայցելել Արցախ, չնշել կառավարության ծրագրի մեջ «Արցախի Հանրապետություն» բառերը, չթողնել, որ բարձրաստիճան պաշտոնյա մասնակցի Արցախի անկախության միջոցառումներին և այլ հայրենադավ պարտավորություններ:
«Օրեր շարունակ մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը կառավարության նիստին հաճոյանում է թշնամուն: Միջազգային հարաբերությունները սրանք սարքել են ազգային շահի տոնավաճառ»,- հավելել է Մամիջանյանը: