Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Թալիբանը» հերքում է Բաղրամ ռազմակայանը Չինաստանին փոխանցելու մասին տեղեկությունը

«Թալիբան» շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները Աֆղանստանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին բազայի՝ Չինաստանին հնարավոր փոխանցման մասին:

«Դա սուտ է», – ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա այսօր լրագրողներին:

Հնդկական Pioneer թերթը, վկայակոչելով աղբյուրներ, երկուշաբթի հայտարարել էր, որ թալիբները կարող են Աֆղանստանի Բաղրամ ավիաբազան փոխանցել Չինաստանին և թույլ տալ Պակիստանին օգտագործել Քանդագարի օդանավակայանն իր օպերատիվ նպատակների համար: