Աֆղանստանից հեռանալ ցանկացող մարդկանց մեծ կուտակումների պատճառով Քաբուլի օդանավակայանից և դեպի Քաբուլի օդանավակայան բոլոր չվերթները դադարեցվել են մինչև հետագա ծանուցումը: ՏԱՍՍ-ի համաձայն, այդ մասին ասվում է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության՝ երկուշաբթի օրը տարածված հրամանագրում:
Ընդգծվում է, որ Աֆղանստանի ավիացիոն իշխանությունները «ակտիվորեն աշխատում են՝ ապահովելու, որ դեպի Քաբուլ օդանավակայան և այնտեղից ներքին և միջազգային չվերթները որքան հնարավոր է շուտ վերսկսվեն»: